Նոր ցանցի ներդրման պարագայում տրանսպորտի սակագինը կտրուկ կաճի. Պողոսյան
Երևանի տրանսպորտային ցանցի նոր նախագծի վերջնական տարբերակն արդեն պատրաստ է, այն մշակել է բրիտանական WYG խորհրդատվական ընկերությունը՝ դեռևս քաղաքային նախորդ իշխանությունների պատվերով։
Երևանի քաղաքապետարանին կից գործող տրանսպորտի հարցերով հանձնաժողովի անդամ, Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձավ նոր նախագծից բխող խնդիրներին։
Պարոն Պողոսյանի համոզմամբ՝ նոր ցանցի ներդրման պարագայում տրանսպորտի սակագինը կտրուկ կաճի․
«Եթե մենք հիմա չկանխատեսենք ՝ ինչպիսին է լինելու իրավիճակը, հետո ուշ կլինի։ Չկա ավտոբուս, որ չորս կամ հինգ անգամ ավել չարժենա, քան այժմյան միկրոավտոբուսները»։
Նրա խոսքերով՝ մեր վարորդները հիմա աշխատում են 18 ժամ, և շատերը հրամանագրված չեն, պարզապես «սև սխեմայով» են աշխատում, իսկ երբ լինի օրինական, պետք է լինի երկու վարոդ, որպեսզի հերթափոխով աշխատեն, սա էլ է թանկացման ֆակտոր։
Բանախոսն անդրադարձավ նաև տրանսպորտային երթևեկության հաճախականությանը, ըստ նոր նախագծի՝ այդ հաճախականությունը լինելու է 9-15 րոպե, ինչն, ըստ Արմեն Պողոսյանի, հարմար չէ։
Ինչ վերաբերում է էլեկտրոնային տոմսերի անցնելուն՝ Արմեն Պողոսյանն ասաց՝ միանշանակ համակարծիք է այս մոտեցման հետ․
«Պետք է լինի էլեկտրոնային տոմս, և դա ուղևորի համար ավելի էժան կլինի, այն վաղուց գործում է տարբեր երկրներում և ամեն կողմից է ֆինանսապես օգտակար»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը Հյուսիսային ավտոկայանում է
«Ետդարձի ճանապարհին մտա Հյուսիսային ավտոկայան»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Շ...
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Նոր Հաճնում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաք՝ ծանոթանալու այնտեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։&n...
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Եղվարդում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղվարդ, որտեղ ծանոթացել է Եղվարդի թիվ 2 մսուր-մանկապարտեզի վերանորոգման սուբվենցիոն ծ...