Ոստիկանը սպանվել է Սերժ Սարգսյանի հրամանով, Վանեցյանը շատ բան գիտի․ Վարուժան Ավետիսյան

 

 

2016 թվականին պարզ դարձավ, որ ժողովրդի իշխանությունը յուրացրած ռեժիմը ոչ միայն կեղեքում է մարդկանց, բռնագաղթի ենթարկում նրանց, այլ նաև տեսանք, որ ռեժիմն ունակ է պայմանավորված պատերազմի միջոցով ազգադավ որոշման: Այս մասին «Սասնա ծռերի» գործով դատական նիստի ընթացքում ասաց խմբի անդամներից Վարուժան Ավեստիսյանը։ 

Խոսելով ոստիկան Տեփանոսյանի սպանությունից, Ավետիսյանը նշեց․ «Արմեն Բիլյանը երկրորդ ոստիկանի սպանության հետ կապ չունի, նա զենք չի ունեցել: Իսկ Յուրի Տեփանոսյանի սպանության օրը մեր մոտից կրակոց չի հնչել, նա սպանվել է Սերժ Սարգսյանի ուղիղ հրամանով։ Ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանության օրը մեր կողմից կրակոց չի հնչել: Այդ օրը, երբ Վանեցյանը հեռակապով դիմեց Արայիկ Խանդոյանին (եթե որևէ մեկը չգիտի, ասեմ, որ մայոր ներկայացողն Արթուր Վանեցյանն էր), և նա ևս շատ բաներ գիտի այս դեպքի՝ կոնկրետ Յուրի Տեփանոսյանի սպանության վերաբերյալ, հստակ ասվեց իրեն, որ մեր կողմից կրակոց չի հնչել»:

Պատահարներ