«Ժողովուրդ»․ Ինչ են խոսել Փաշինյանն ու ՔՊ-ականները 2,5 ժամ․ մանրամասներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Փաշինյանը ՔՊ գրասենյակում հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։ «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել է մանրամասներ պարզել 2,5 ժամ տեւած այդ դռնփակ հանդիպումից։
Նկատենք, որ ի տարբերություն խմբակցության նիստերի, որտեղ բացակաները մեծաթիվ են լինում, երեկվա հանդիպմանը քիչ բացականեր են եղել, եւ բոլորն էլ գրանցվել են հարց տալու համար։ Պատգամավորները հիմնականում դժգոհել են այս կամ այն գերատեսչության աշխատանքից։
Նաեւ բարձրացրել են հենց իրենց հեղինակած նախագծերի հարցը, որոնք գործադիրը մերժում է, ինչը, ըստ իշխող խմբակցության անդամների, անթույլատրելի մոտեցում է։
Քննարկման առանցքում Ստամբուլյան կոնվենցիան է եղել: Վարչապետը հետաքրքրվել է, թե արդյոք պատգամավորները ծանոթացել են կոնվենցիայի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը:
Նրանց մեծամասնությունը խոստովանել է, թե ծանոթ չէ փաստաթղթին, վարչապետն էլ հանձնարարել է անպայման ծանոթանալ եւ խոսել այդ մասին: Փաշինյանն, ի դեպ, ասել է, որ Ստամբուլյան կոնվենցիայի հարցն առայժմ սառեցվելու է: Որոշում է կայացվել վաղը խորհրդարանում բաժանել եզրակացությունը, որպեսզի ծանոթանան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Շեֆին պաշտպանելիս կոկային բառն է ճիշտ օգտագործել․ Ալեն Սիմոնյանը՝ հանրապետականներին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախկինում ասել եմ, հիմա նորից եմ ասում` Աշոտյանին մեկ...
Հայաստանը նոր Су-30СМ կործանիչներ ձեռք կբերի․ Դավիթ Տոնոյան
Հայաստանը Ռուսաստանի հետ պայմանագրով նախատեսված 4 Су-30СМ կործանիչ ձեռք կբերի 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ Այ...
«Ցանկանում էր Տուն գնալ»․ մահացել է Հակոբ Արշակյանի հայրը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ ձեզ մի փոք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն ընտանիքով տեղափոխվել է Սերժ Սարգսյանի առանձնատուն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում ուղիղ միացմամբ դիմել է հանրությանը: «Հանրապետության թիվ 1 առանձնատան...