Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն ներկայացրին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նրա խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդություն ներկայացրին։ Այս մասին նրա պաշտպան Արամ Վարդևանյանը հայտարարեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Քոչարյանի դեմ քրգործով հերթական նիստի ժամանակ։
«Քոչարյանը հինգ ամիս ազատության մեջ է եղել։ Ուզում եմ իմանալ` կա՞ն փաստական տվյալներ, որ նա նախաքննության ընթացքը փորձել է խոչընդոտել։ Միջնորդում ենք գրավի դիմեց փոխել Քոչարյանի խափանման միջոց կալանքը»,–ասաց նա։
Վարդևանյանը հայտնեց, որ գրավի չափը թողնում են դատարանի հայեցողությանը։
2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր ՀՀ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը, որը ներկայացրել էր փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
Նմանատիպ հոդվածներ
Շեֆին պաշտպանելիս կոկային բառն է ճիշտ օգտագործել․ Ալեն Սիմոնյանը՝ հանրապետականներին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախկինում ասել եմ, հիմա նորից եմ ասում` Աշոտյանին մեկ...
«Ցանկանում էր Տուն գնալ»․ մահացել է Հակոբ Արշակյանի հայրը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ ձեզ մի փոք...
«Բրաբուս քշողները» ֆինանսական աջակցություն չպետք է․ վարչապետ
Մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր , մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետոն ի՞նչ է լինելու: Այս մասի...
Հայաստանը նոր Су-30СМ կործանիչներ ձեռք կբերի․ Դավիթ Տոնոյան
Հայաստանը Ռուսաստանի հետ պայմանագրով նախատեսված 4 Су-30СМ կործանիչ ձեռք կբերի 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ Այ...