Բալասանյանին ՀՔԾ-ից ծանուցում չի եկել. գրասենյակ
Արցախի ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից ծանուցում չի եկել։ Այս մասին NEWS.am-ին հայտնել են Վիտալի Բալասանյանի գրասենյակից։ Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Վիտալի Բալասանյանին ՀՀ ՀՔԾ-ն բերման ենթարկելու որոշում է կայացրել։
«Այս պահին Վիտալի Բալասանյանը բարձր տրամադրությամբ իր աշխատասենյակում զրուցում է հյուրերի հետ։ Նրան ՀՔԾ-ից ծանուցում չի եկել»,- հայտնեց գրասենյակի աշխատակիցը։
Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյանը երկու անգամ հրավիրվել էր ՀՔԾ՝ հարցաքննության, սակայն առաջին անգամը չէր ներկայացել, եւ ՀՔԾ-ն երկրորդ անգամ էր նրան հրավիրել հարցաքննության, նա իր ցուցմունքն ուղարկել է գրավոր տարբերակով։ Նրան հարցաքննության էին կանչել վկայի կարգավիճակով՝ «Մարտի 1»-ի գործի անջատված մասի շրջանակներում։
Նմանատիպ հոդվածներ
Շեֆին պաշտպանելիս կոկային բառն է ճիշտ օգտագործել․ Ալեն Սիմոնյանը՝ հանրապետականներին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախկինում ասել եմ, հիմա նորից եմ ասում` Աշոտյանին մեկ...
«Ցանկանում էր Տուն գնալ»․ մահացել է Հակոբ Արշակյանի հայրը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ ձեզ մի փոք...
«Բրաբուս քշողները» ֆինանսական աջակցություն չպետք է․ վարչապետ
Մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր , մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետոն ի՞նչ է լինելու: Այս մասի...
Հայաստանը նոր Су-30СМ կործանիչներ ձեռք կբերի․ Դավիթ Տոնոյան
Հայաստանը Ռուսաստանի հետ պայմանագրով նախատեսված 4 Су-30СМ կործանիչ ձեռք կբերի 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ Այ...