Մաղձից ելնելով՝ ընդգծված ձևով պատասխանում են. Բաբայանը` սահմանում տիրող իրավիճակի մասին
Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների մասին: Ներկայացնում ենք գրառումը ստորև.
«Վերջին օրերին արցախադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվում է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ:
Հակառակորդի ակտիվացման առիթը միանշանակ ընդունված բանաձևն է, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից բանաձևի ընդունումը հիստերիկ արձագանք էր ստացել Թուրքիայում, Ադրբեջանում, «այսպիսի զարգացումներից հետո մաղձից ելնելով՝ ընդգծված ձևով պատասխանում են»:
Սա միայն առիթ է, բայց պատճառն այն է, որ ի դեմս Ադրբեջանի ունենք, իրոք, նացիստական ահաբեկչական երկիր, նրանք չեն վերանայել ոչ իրենց մոտեցումները, ոչ ցանկությունները, ոչ ծրագրերը:
Այս գիշեր շփման գծում արձանագրվել են հրադադարի պահպանման ռեժիմի խախտումներ, բայց որևէ տագնապալի բան չկա, պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն իր ձեռքերում պահել ռազմավարական նախաձեռնողականությունը»,- գրել է Դավիթ Բաբայանը:
Նմանատիպ հոդվածներ
Կենդանաբանական այգու տնօրենը հրաժարական տվեց
Երևանի կենդանաբանական այգու տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել, որում ասվում է. Հարգելի՛ գործընկերներ, ընկերն...
Ուսուցիչների աշխատավարձը նորից բարձրանալու է․ նախարար
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է հրապարակել այն մասին, որ ուսո...
Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել եմ պաշտոնն ազատելու դիմում գրել. փոխքաղաքապետ
Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հաշվի առնելով վերջին շրջանում Երեւանի կենդանաբանական այգու կ...
Գնդակոծվել են Տավուշի սահմանամերձ գյուղերը․ ՊՆ
Հոկտեմբերի լույս 30-ի գիշերը ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի հենակետերից խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել...