Այս մարդուն, ասեք` Լևոնը էլ չկա, Սերժն ու Ռոբերտը նույնպես չկան. Սիմոնյանը` Մանուկյանին

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վազգեն Մանուկյանը շաբաթը մեկ տարբեր ԶԼՄ-ներում հարցազրույց է տալիս իշխանության դեմ, բայց բողոքում մամուլի ազատությունից:

 

2008 թվականի Մարտի 1-ի և 1996 թվականի նախագահական ընտրությունների հետընտրական պրոցեսների մեջ զուգահեռ է անցկացնում ու ասում, որ իրենք խուսափեցին արյունից, այն պարագայում, երբ փաստացի անիմաստ բախում հրահրեց:

Հասկացանք 2008-ից սկսած Սերժ ու Ռոբերտ տանդեմի հետ համագործակցել ա, բայց, ախր, հիշում ենք էն 1996 թվականի`   «20 րոպեից եկեք մեր ետևից»-ը` թեև պարզ հասկանում էր, թե ինչ է լինելու:


Այդ օրը ծեծված-ջարդված Էն խեղճ պատգամավորներից գոնե ամաչի:
Ախր այս մարդուն, ով մնացել է 1996 թվականում, ասեք` Լևոնը էլ չկա, Սերժն ու Ռոբերտը նույնպես չկան: Այսօրվա Բաբաջանյանի կողմից իր վերաբերյալ արված հայտարարության մեջ Արման Բաբաջանյանի կամ Հանրային խորհրդի հրաժարականի հարց չէ:


Սա 1999 թվականի ոճրագործությունն իրականացնողի խոսքն է` ՀՀ գլխատելու վերաբերյալ: Դասալիք ասելու կամ, չգիտեմ, ծիծաղալու տեղ չէ: 

 

Կոնկրետ մեղադրանք է հնչել, որը պատասխան պետք է ստանա ու վստահեցնում եմ կստանա:

Իսկ ինչ մնում է ծիծաղալուն` մեր ծիծաղն իր վրա վաղուց է եկել, անցել, գնացել է»:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ