ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խաչատուրյանը օդամղիչ ատրճանակից կրակել է դստրերից մեկի վրա և արգելել է բժշկական օգնության դիմել

Քրիստինան, Մարիան և Անգելինա Խաչատուրյանը նախորդ տարվա ամռանը սպանել էին իրենց հորը՝ վերջ տալով տարիներ շարունակ տևած սեռական բռնությանը և ծեծին, որոնց միջով աղջիկները ստիպված էին եղել անցնել:

 

 Սակայն նրանց դատելու են ոչ թե ինքնապաշտպանության, այլ  «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված սպանությունը» ծանր հոդվածով։  Այժմ հետաքննությունն ավարտվել է, և կողմերը ծանոթանում են փորձաքննությունների արդյունքներին և քրեական գործի այլ նյութերին, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը։

 

Աղբյուրի հաղորդմամբ՝ գործի փորձաքննության ընթացքում ի հայտ են եկել մի շարք տեսանյութեր, որոնցից մեկում Միխայիլ Խաչատուրյանը մի ձեռքում պահում է ձիու սանձը, մյուսում՝ ատրճանակը, իսկ տաբատից կախ է ընկած պատկառելի չափի դանակը։ Սրանք, գրում է աղբյուրը, ամբողջ զինանոցը չեն։ Տեսանյութում երևում են նաև Խաչատուրյանի մյուս զինատեսակները, ներառյալ՝ որսորդական հրացանը։

 

Մահվանից հետո զենքը հայտնաբերվել է Միխայիլ Խաչատուրյանի բնակարանում։  Խաչատուրյան քույրերի ցուցմունիքի համաձայն՝ իրենց հայրը ատրճանակը բազմիցս օգտագործել է իրենց դեմ և դրանցով հարվածներ է հասցրել և նույնիսկ կրակել է քույրերից մեկի վրա։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Միխայիլ Խաչատուրյանը 2016 թվականին օդամղիչ ատրճանակից կրակ է բացել Կրիստինայի վրա, որի հետևանքով վնասվել է աղջկա ոտքը։

 

Կրեստինայի փաստաբանի խոսքով՝ հայրը արգելել է բժշկական օգնության դիմել։

Հարցաքննության ժամանակ Քրիստինան նույնիսկ չի կարողացել բացատրել, թե ինչի համար է հայրը կրակել իր վրա։ Աղջկա խոսքով՝ բոլոր պատիժները ինքնաբուխ էին, և ագրեսիայի համար որևէ առիթ հարկավոր չէր։

 

Հիշեցնենք, որ մեծ հնչեղություն ստացած սպանությունը տեղի է ունեցել անցյալ տարվա հուլիսի 27-ին: Հունիսին ՔԿ-ն քույրերի դեմ վերջնական խմբագրմամբ մեղադրանք էր առաջադրել՝ «Նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից իրականացված սպանություն» հոդվածով: Այս հոդվածով նրանց սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում: Նշվում է, որ Միխայիլ Խաչատուրյանը տարիներ շարունակ երեք քույրերին ենթարկել է ֆիզիկական բռնության և հոգեբանական ճնշումների:

 

Այսօր ավելի վաղ համացանցում հայտնվել էր Միխայիլ Խաչատուրյանի կողմից դստեր` Անգելինա Խաչատուրյանի վրա հարձակման հետևանքները ցուցադրող լուսանկարը:

 

Սեպտեմբերի վերջին Կոմսոմոլսկայա պրավդան հրապարակել էր Մոսկվայում իր դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատրյանի հեռախոսում առկա տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է հայրը նվաստացնում աղջիկներին և հարվածում նրանցից մեկին։

 

 

Քաղաքականություն