ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիան հարվածել է Սիրիայում 181 օբյեկտի
Թուրքական ուժերը Սիրիայում նոր՝ «Խաղաղության աղբյուր» գործողության առաջին ժամերին հարվածներ են հասցրել 181 օբյեկտի։ Այս մասին հայտնում է Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունը։
Իրենց հերթին «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կոալիցիայի քրդական կազմավորումները հայտարարել են թվիթերյան էջում, որ թուրքական զորքերն ավիահարված են հասցրել բանտին, որտեղ ԻՊ ահաբեկիչներ են պահվում։
Բացի այդ, Թուրքիան Սիրիայում սկսել է ցամաքային գործողությունը՝ մեկնարկը տալով երեք կետից։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է որ Անկարան ունի հարևան Սիրիայում գործողություն անցկացնելու իրավունք՝ շնորհիվ Ադանայի համաձայնագրի, որը ստորագրվել է երկու երկրերի կառավարությունների միջև 1998 թվականին։
Էրդողանի խոսքով՝ համաձայն այդ պայմանագրի՝ եթե ռեժիմը միջոցներ չի ձեռնարկում Քրդստանի բանվորական կուսակցության դեմ, ապա թուրք զինվորականներն ունեն «ահաբեկիչներին» Սիրիայի տարածքում հետապնդելու իրավունք։
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ․ Քիմ Քարդաշյանը ժամանում է Հայաստան
Ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը ինստագրամի իր էջում հայտնել է, որ Հայաստան է գալիս։ Հայուհին, ամ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում է աշխարհահռչակ դիջեյ Արմին Վան Բյուրենը
Երեւան է ժամանել «Գրեմի» մրցանակակիր, աշխարհահռչակ DJ Արմին վան Բյուրենը: Այսօր՝ WCIT ՏՏ համաշխարհային համաժողովի...
Կկարոտեմ քեզ Հայաստան. Քիմ Քարդաշյանը մասնավոր ինքնաթիռով մեկնել է (տեսանյութ)
Keeping up with Kardashians շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը հրաժեշտ է տվել Հայաստանին մասնավոր ինքնաթիռից և կիսվել...
Քրդական ինքնապաշտպանական ջոկատի մարտիկները մարտից առաջ աղոթում են (տեսանյութ)
Քրդական ինքնապաշտպանական ջոկատների քրիստոնյա մարտիկները, մինչև թուրքական բանակի հարձակումներից խաղաղ բնակչությանը պաշտպա...