ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ապրիլյան պատեազմի օրերին թաղապետը գումարներ է հավաքել, «Վազ 2121» գնել
Ոստիկանության ԵՔ վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավարը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, համայնքապետարանի տարբեր աշխատակիցների միջոցով վարչական շրջանի տարբեր տնտեսվարող անձանցից, ինչպես և ռուսաստանաբնակ անձանցից հավաքագրել է ընդհանուր 9900 դոլարին համարժեք 4․752․000 դրամ՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասնակիցներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու պատրվակով։ Ըստ այս պահին քննությանը հայտնի տվյալների՝ վարչական շրջանի նախկին ղեկավարը հիշյալ ֆինանսական միջոցներով իր մտերիմների օգնությամբ ձեռք է բերել և Ռուսաստանից Հայաստան տեղափոխել «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկը նվիրաբերել է Շենգավիթ վարչական շրջանի ԵԿՄ տարածքային կազմակերպության նախագահին, իսկ մյուսը հաշվառելով իր վարորդի անվամբ յուրացման եղանակով հափշտակել է։ Անձնական կարիքների համար օգտագործված մեքենան հայտնաբերվել է վարչական շրջանի նախկին ղեկավարի առանձնատան ավտոտնակում։
Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ և ուղարկվել քննչական կոմիտե՝ հետագա քննության։ Նախաքննության ընթացքում նախկին պաշտոնատար անձը վերականգնել է պատճառված վնասը։ Քննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...
+18. ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայերի հիմնադրած բնակավայրում ողջ գիշեր սպանդ Է իրականացվել
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում պարբերաբար հրապարակումներ է ան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեխային փակել են Կրասնոդարի առևտրի կենտրոններից մեկի պահատուփում
ՌԴ Կրասնոդարի երկրամասի Գորյաչի Կլյուչ քաղաքում երեխային փակել են առևտրի կենտրոններից մեկի պահատուփում: Ինչպես հայտնում...
Հարձակում՝ «Հայելի» մամուլի ակումբի վրա. Hraparak.am
Քիչ առաջ 4 անձինք պաշարել էին «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցի...