WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովն ավարտեց իր աշխատանքները
Երևանում աշխատանքն ավարտեց WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը: Այն համարվում է IT ոլորտում ամենահեղինակավոր միջոցառումներից մեկը: Հոկտեմբերի 6-ին մեկնարկած համաժողովին մասնակցեցին ավելի քան 70 երկրների ներկայացուցիչներ:
Համաժողովի շրջանակում ելույթով հանդես եկան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, WITSA-ի նախագահ Իվոն Չիուն, անվտանգության հարցերով ամերիկացի փորձագետ Ռիչարդ Քլարքը, ինչպես նաեւ VaynerX-ի եւ VaynerMedia-ի նախագահ Գարի Վայներչուկը, «GIPHY»-ի հիմնադիր Ալեքս Չունգը, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, Reddit-ի եւ Initialized Capital-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, ռոք երաժշիտ Սերժ Թանկյանը, Acer-ի հիմնադիր Սթեն Շինն ու IT ոլորտի այլ հեղինակավոր փորձագետներ:
Բացի այդ, Սերժ Թանկյանը, Ալեքսիս Օհանյանը, «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երվանդ Զորյանն ու բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հայտարարեցին Highconnect համահայկական թվային հարթակի ստեղծման մասին, որն աշխարհում կմիավորի բոլոր հայերին:
Փակման արարողությանը համաժողովի 40-ամյա պատմության մեջ առաջին անգամ WCIT 2019-ի շրջանակում տեղի ունեցան փուլեր, որոնցում ընտրվեցին լավագույն ստարտափերը, դրանք ստացան «Armenian Tech Community Prize» մրցանակը՝ ստեղծված հայկական ՏՏ կազմկոմիտեի անունից: Հաղթողները, որոնք զբաղեցրեցին առաջին եւ երկրորդ տեղերը, ստացան համապատասխան մրցանակներ՝ 25 000 եւ 10 000 ԱՄՆ դոլարի չափով:
Այսպիսով, ստարտափը հաղթած թիմերն են՝
GeBe Cert - 10,000 դոլար
ForgeFiction - 25,000 դոլար
Virtlo - 10,000 դոլար
Embry Tech - 25,000 դոլար
Viciniti - 10,000 դոլար
Krisp - 25,000 դոլար
Իր եզրափակիչ խոսքում Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) գլխավոր քարտուղար Ջեյմս Պոիզանտը երախտագիտություն հայտնեց միջոցառման բոլոր կազմակերպիչներին:
Համաժողովի բացումը նշանավորվեց աննախադեպ համերգով, որի ընթացքում պամտության մեջ առաջին անգամ երաժիշտներն արհեստական ինտելեկտով գրված երաժշտություն կատարեցին: Համերգով հանդես եկան նաեւ «Գրեմի» մրցանակակիր, աշխարհահռչակ DJ Արմին վան Բյուրենը:
Նմանատիպ հոդվածներ
Աշակերտների կողմից երկինք բաց թողնված փուչիկները հասել էին մինչև հայ-ադրբեջանական սահման
Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտն ասած նոր իմացա, որոշեցի կիսվել ձեր հետ&nbs...
Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 00:13-ի սահմաններում, ադրբեջանա-իրանական սահմանի Ամիրզեյիթլի գյուղի մոտակայքում ադրբեջանցի սա...
ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, նպատակ ունենալով առավելագույնս ապահովելու դատավորի և դատական իշխանության հեղինակ...
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիրը «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր Միրզա Դինային է
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր է ճանաչվել «Օդային կամուրջ Իրաք» (LuftbrückeIrak) կազմակերպության համահիմնադ...