Քամիշլոյից դուրս գալն անհնար է դարձել. քաղաքը ենթարկվում է ռմբակոծության (տեսանյութ)
Սիրիայի Էլ-Հալիլ և Թանուրա սահմանամերձ շրջաններում՝ Քամիշլոյի (Դամասկոսից 680 կմ) քաղաքի մոտակայքում, բախումներ են տեղի ունենում քրդական ջոկատների և թուրքական զինվորականների միջև։ Քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր և տեղեկություններ է հայտնում:
Վերջին տվյալներով` Քամիշլոյից դուրս գալն անհնար է դարձել:
«Հենց նոր կապ էի հաստատել Քամիշլոյի մեր հայրենակիցների հետ: Քամիշլոյից դուրս գալն անհնար է: Քաղաքը ենթարկվում է ռմբակոծության, վիդիոկապով ես էլ ականատես եղա պայթուներին: Դեռևս բջջային կապ, ինտերնետ կապ կա: Աստված պահապան... Ինչ ասեմ... Քաղաքը ենթարկվում է ռմբակոծության, վիդիոկապով ես էլ ականատես եղա պայթուներին: Դեռևս բջջային կապ, ինտերնետ կապ կա: Աստված պահապան: Ինչ ասեմ...»,- գրել է Հովհաննիսյանը:
Թուրքական զինուժի ռմբակոծության հետևանքով Քամիշլոյի Բեշերիյե թաղամասում գտնվող ասոր տներից մեկն ավերվել է: Տան տերը, ասորի Ֆադի Սաբրի Հաբսոտունը զոհվել է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...
+18. ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայերի հիմնադրած բնակավայրում ողջ գիշեր սպանդ Է իրականացվել
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում պարբերաբար հրապարակումներ է ան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեխային փակել են Կրասնոդարի առևտրի կենտրոններից մեկի պահատուփում
ՌԴ Կրասնոդարի երկրամասի Գորյաչի Կլյուչ քաղաքում երեխային փակել են առևտրի կենտրոններից մեկի պահատուփում: Ինչպես հայտնում...
Հարձակում՝ «Հայելի» մամուլի ակումբի վրա. Hraparak.am
Քիչ առաջ 4 անձինք պաշարել էին «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցի...