Առաջին ատյանի դատարանը չի ունեցել մեղադրական որևէ փաստական տվյալ. պաշտպան

Գագիկ Խաչատրյանին կալանավորելու որոշում կայացրած առաջին ատյանի դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը թույլ է տվել ակնհայտ կոպիտ խախտումներ, ինչի համար Խաչատրյանի պաշտպանները հաղորդում եններկայացրել Արդարադատության նախարարին  և Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական  հանձնաժողովին՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար։

 

«Երբ որ նախաքննական մարմինը անձին կալանավորելու միջնորդություն է ներկայացնում դատարանին, պետք է դատարանը ողջամիտ ենթադրությունի անի, արդյոք տվյալ անձը կապ ունի իրեն վերագրվող մեղադրանքի հետ, թե՝ ոչ, խոսքը հիմնավոր կասկածի մասին է։

 

 Առաջին ատյանի դատարանն իր տրամադրության տակ ընդհանրապես չի ունեցել մեղադրանքի մերաբերյալ որևէ փաստական տվյալ, դատարանը չէր կարող պատկերացնել՝ նման հանցագործություն առկա է, թե՞ ոչ. իր տրամադրության տակ չուներ նյութ, որպեսզի հաղթահարեր հիմնավոր կասկածի շեմը»,–ասել է  Սարգսյանը՝ նշելով, որ դատարանը պարզապես մեխանիկորեն հաստատել է վարույթն իրականցնող մարմնի միջնորդությունը։

 

Երեմ Սարգսյանը շեշտել է, որ իր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

 

Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում` դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ այսօր քննել է առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեջ մեղադրվող ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու որոշման դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքը։

 

Ավելի վաղ հայտնել ենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն՝ ՊԵԿ նախկին պաշտոնյա Կարեն Խաչատրյաններին ձերբակալել է օգոստոսի 27-ին. երեք օր անց նախկին պաշտոնյաները կալանավորվել են։ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման համար։

 

Նրան և եղբորորդուն առաջադրված մեղադրանքն առնչվում է  Գագիկ Խաչատրանի` Ֆինանսների նախարար և ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում կատարված ենթադրյալ հանցանքներին։

 

Քաղաքականություն