Եվրոպան անգամ իր մայրաքաղաքը չկարողացավ պահել
Եվրոպան չկարողացավ պահպանել սեփական մայրցամաքը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում:
«Տեսեք, թե ինչպես մի վայրկյանում նրանք պարզապես փակեցին մարդու իրավունքների կրպակը, հիմա չեն անդրադառնում դրան: Նրանք գործնականում զրոյացրին ժողովրդավարության մասին խոսակցությունները, որը միայն իրենք գիտեն, թե ինչպես զարգացնել, քանի որ չկարողացան պահպանել Եվրոպան։ Այսինքն՝ նրանք իրենց մայրցամաքը կորցրին։ Դա փաստ է», - ասել է դիվանագետը։
Զախարովան նշել է, որ հիմա Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի ժողովուրդներն են արևմտաեվրոպացիներին հուշում, թե ինչպես կարելի էր կարգավորել Եվրոպայի իրավիճակը։
«Սա, իհարկե, բացարձակ ֆիասկո է նրանց համար, ովքեր իրենց համարում են «ոսկե միլիարդ», բացառիկ, քաղաքակիրթ», - ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ եվրոպական երկրներն իրենք են թույլ տվել, որ տնտեսական զարգացման տեմպերը նվազեն։
«Եվրամիության համատեքստում արդյունաբերության, գիտության մասին ընդհանրապես չեմ խոսում։ Բայց, ի թիվս այլ բաների, նրանք դարձան սեփական մայրցամաքում ողբերգական իրադարձությունների գործոն: Սրանք այն երկրներն են, որոնք սովորաբար սովորեցնում էին բոլորին, թե ինչպես ապրել: Մարդու իրավունքների օրակարգով եկան Ասիա, աֆրիկացիներին սկսեցին ժողովրդավարություն սովորեցնել, խցկվեցին Լատինական Ամերիկա, իսկ իրենց քթի տակ ստեղծեցին հումանիտար աղետ, որից նույնիսկ չգիտեն` ինչպես դուրս գան։ Կարծում եմ, որ այս իրավիճակը ֆանտաստիկ է», - հավելել է Զախարովան։
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը վախեցած է. արդեն մի քանի օր է՝ բնակվում է Թուրքիայում. Волна Каспия
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արդեն մի քանի օր է՝ չի բնակվում իր երկրի տարածքում՝ գերադասելով գտնվել Թուրքիայի Անթալիա ք...
Սուր քննարկում է ընթանում, այնքան էլ հեշտ գործընկերներ չեն. Պուտին
Պուտինը ՍՊՄՏՖ-ի (Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի) շրջանակներում նշել է, որ երկրների միջև կապերը հաջողո...
Վարչապետը պատրաստվում է միջպետական փաստաթուղթ ստորագրել. Մարուքյան
Որտե՞ղ եք լսել, որ վարչապետն ուղիղ հայտարարել է, որ ինքը պատրաստվում է միջպետական փաստաթուղթ ստորագրել։ Եթե անգամ հիմք ը...
Հայաստանի նախագահը նոր օրենքներ է ստորագրել
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 28-ին ստորագրել է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պ...