600 տներից բաղկացած նոր թաղամաս Եղվարդում
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ լիբանանահայ ներդրողները Եղվարդի տարածաշրջանում մտադիր են կառուցել 600 տներից բաղկացած թաղամաս.
«Քիչ առաջ մարզպետարանում աշխատանքային հանդիպում ունեցա լիբանանահայ ներդրողների հետ, որոնք Եղվարդի տարածաշրջանում մտադիր են կառուցել 600 տներից բաղկացած թաղամաս, որտեղ կարող է բնակվել մինչև 2800 բնակիչ: «Մայրի» կոչվող թաղամասում արդեն իսկ կառուցվել է 7 տուն, մյուս տների շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:Նորակառույց թաղամասն ունենալու է մանկապարտեզ, կրթական համալիր, եկեղեցի, առևտրի կենտրոններ, ժամանցային վայրեր:
Ներդրողները նշեցին, որ այսպիսով ցանկանում են նպաստել Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը և հրավիրեցին շրջայցի:
Առաջարկը սիրով ընդունեցի՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ պատրաստ եմ աջակցել ցանկացած նախաձեռնության, որը բխում է համայնքի շահերից և ուղղված է քաղաքացիների կյանքի որակը փոխելուն
Նմանատիպ հոդվածներ
«Սպեցնազն» է գործի անցել. զանգվածային անկարգություններ՝ ՔԿՀ-ներում
ArmDaily.am-ի տեղեկություններով այս պահին լարված իրավիճակ է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում: Պատճառը «օրենքով գո...
Եվրոպայից արտաքսված ՀՀ քաղաքացիների հերթական խումբը ժամանեց Հայաստան
Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Եվրոպայից արտաքսված ՀՀ քաղաքացիների տեղափոխող ինքնաթիռը: Ինչպես նշու...
Հացն ու միսը թանկացել են․ Ազգային վիճակագրական կոմիտե
2019թ.-ին սպառողական գները յուրաքանչյուր ամիս նախորդ տարվա համապատասխան ամսվա նկատմամբ կանոնավոր աճել են: Ըստ Ազգային վի...
Որոշել ենք իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացնել. Դավիթ Սանասարյան
ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում փաստաթուղթ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ որոշել է միջնորդություն...