ՊՆ գնդապետները` աղմկալի միջադեպի կիզակետում
Երեկ Ria.ru կայքը լուր հրապարակեց այն մասին, որ ռուսական ORSIS զինագործական ընկերությունը ՀՀ ՊՆ-ին դատի է տվել մի մրցույթի տապալման համար: Մրցույթը, ըստ հրապարակման, վերաբերվում է փամփուշտների արտադրությանը:
Հարցը մամուլում լայն տարածում գտավ և շատ ցավոտ արձագանքներ եղան, ընդհուպ տրվեցին քաղաքական երանգներ: Շատերը սրանում տեսնում են հերթական հայ-ռուսական հակասություններ և այլն:
«Ժողովուրդը» թերթը ևս փորձեց ուսումնասիրել եղելությունը և անցկացրեց փոքրիկ լրագրողական հետաքննություն:
Ինչպես պարզվում է, խնդիրը սկսվել է ոչ թե ռուսաստանյան ORSIS ընկերության հետ, որը «Промтехнологии» կոնցերնի մասն է կազմում, այլ այդ ընկերության հայաստանյան ներկայացուցիչների հետ: Փորձեցինք գտնել այդ ընկերությունը. ինչպես պարզվեց, հայկական էլեկտրոնային ռեգիստրում կա «Օրսիս Արմս» ՍՊԸ, որը գրանցվել է 2017թ.:
Ընկերության հիմնադիրներն են Արթուր Գալստյանը և Գևորգ Մանուկյանը:
Կարճ ուսումնասիրությունից հետո պարզվեց, որ այս երկու անձիք էլ ՀՀ ԶՈւ ուժերի բարձրաստիճան զինվորականներ են, գնդապետներ: Առաջինը գործող գնդապետ է, երկրորդը պահեստազորի:
Առաջինն ի դեպ այս սկանդալից հետո իր մասնակցությունը կասեցրել է: Սակայն պարզ է, որ այստեղ կա շահերի բախում և անհասկանալի իրավիճակ: Բարձր աստիճանի զինվորականը ստեղծում է ընկերություն, և այդ ընկերությունը բանակին զենք ու զինամթերք է մատակարարում:
Նմանատիպ հոդվածներ
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին՝ Արման Մադաթյանը, 34 տարեկան հասակում: Նա...
ԱԱԾ-ն Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում է. «Փաստինֆո»
Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող...
«Նիկոլից լավ դերասան աշխարհքի տակը չկա». դերասանի խոսքերը անգամ Փաշինյանի ծիծաղը շարժեցին
Գյումրու օրվան նվիրված միջոցառումների շարքում Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել նաև բացօթյա փոքրիկ ներկայացման, որտեղ...
Շատ քիչ էր էդ 8 միլիոնը. Սամվել Բալասանյանը` Գյումրու օրվա ծախսերի մասին
Գյումրու Քաղաքի օրվան նվիրված միջոցառումների համար շատ քիչ է 8 միլիոն դրամը: Այս մասին այսօր` օգոստոսի 25-ին, լրագրողներ...