Մոսկվայի Սախարովի անվան հրապարակում խոշոր ցույց է նախատեսված՝ ի աջակցություն արդար ընտրությունների
Ռուսաստանի տարբեր շրջաններում այսօր ակցիաներ են անցկացվում՝ ի աջակցություն արդար ընտրությունների: Արտոնված ցույցեր կկազմակերպվեն Մոսկվայում և Խաբարովսկում, մի շարք խոշոր քաղաքներում կանցկացվեն միանձնյա ակցիաներ։ Ուշադրության կենտրոնում է հատկապես Մոսկվայի հանրահավաքը, որին տարբեր գնահատականներով կարող է մասնակցել մինչև 100 հազար մարդ:
Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը շաբաթներ առաջ հրաժարվել է գրանցել մի խումբ ընդդիմադիրների թեկնածությունը սեպտեմբերի 8-ին անցկացվելիք Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններում, ինչը բողոքի աննախադեպ ալիք է բարձրացրել։
Անկախ թեկնածուների գրանցման պահանջով Մոսկվայում անցած շաբաթներին բողոքի մարդաշատ ցույցեր են տեղի ունեցել, որոնք, սակայն, ավարտվել են հարյուրավոր ձերբակալություններով և ոստիկանական բիրտ ուժի գործադրմամբ մարդկանց ցրելով։
Նմանատիպ հոդվածներ
Արտասահմանում բուժվելու դիմումն Առողջապահության նախարարությունը մերժել է․ Ապրիլյան պատերազմի մասնակից
Բուժումն արտասահմանում շարունակելու՝ Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխլիյանի դիմումը կառավարությունը մերժել է։ Նա NEW...
Կիմ Չեն Ընը ներողություն է խնդրում հրթիռային արձակումների համար. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ցանկանում է սկսել բանակցությունները...
«Ի՞նչու է փողը տնտեսությունից հանվում։ Այս կամայականությունները ու՞ր են տանելու»․ Հրանտ Բագրատյան
2019 թվականի առաջին կիսամյակի բյուջեի ծախսերն ավելի պակաս են, քան 2017 թվականին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում...
Վրաստանի նախագահն արձագանքել է Սաակաշվիլիի հայտարարություններին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի մեկնաբանությանը` կապված օ...