Մարզահամերգայինի դիմաց Կարեն Դեմիրճյանի արձանը կտեղադրվի
Մարզահամերգայինի դիմաց կտեղադրվի Կարեն Դեմիրճյանի արձանը. որոշումն ընդունվեց
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու և Կառավարության 2018 թվականի դեկտեմբերի որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի արձանի նախագծային աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ:
«Նախատեսվում է Երևան համայնքին սուբվենցիա տրամադրելու համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 3մլն 281 հազար դրամ: Ըստ քանդակագործ Սարգիս Բաբայանի կողմից ներկայացված նախահաշվի՝ հուշարձանի կառուցման համար անհրաժեշտ կլինի 54,2 մլն դրամ: հարցը քննարկվել է նաև Կարեն Դեմիրճյանի ընտանիքի անդամների հետ: Արձանը հենց այդտեղ տեղադրելու ցանկությունն ու նախաձեռնությունը հենց նրանց է եղել, կառավարությունն ընդառաջ է գնացել վերջիններիս խնդրանքին»,-նշեց Պապիկյանը:
«Եթե չեմ սխալվում, նոր տեղն առաջարկվել է Երևանի քաղաքապետարանի կողմից և ընտանիքը համաձայնել է։ Ի վերջո, մենք գիտենք, որ Կարեն Դեմիճյանի արձան տեղադրելու հետ կապված արդեն վաղուց կա որոշում և ի սկզբանե նախատեսված էր այդ արձանը տեղադրել Մաշտոցի պողոտայում, բայց ինչ-ինչ հանգամանքներով, նաև տարածքում քաղաքաշինական զարգացումների բերումով և տեղն էլ ընտանքիքի անդամների կողմից պակաս ընդունելի դիտվեց և առաջացավ այդպիսի գաղափար՝ նոր տեղ փնտրելու վերաբերյալ: Ի վերջո քաղաքապետարանն առաջարկեց Մարզահամերգային համալիրի դիմաց տեղադրել արձանը.Կառավարությունն ու ընտանիքն իրենց համաձայնությունը տվեց: Ներկայացվել է արձանի մակետը, որը նույնպես ընդունելի է : Հետևաբար հիմա պաշտոնապես գործընթացին ընթացք ենք տալիս»,-ասաց վարչապետը՝ Պապիկյանից հետաքրքրվելով, թե ինչ ժամկետում այն պատրաստ կլինի:
«Թույլ տվեք հիմա ժամկետներ չասել, այնուամենայնիվ պետք է խնդրենք, որ հնարավորինս սեղմ ժամկետներում դա կատարվի»,-պատասխանեց նախարարը:
Փաշինյանն էլ նկատեց, որ շատ կարևոր է, որ հարցը չկանգնի և չմնա անկատար, ինչպես երբեմն տեղի է ունենում:
Պապիկյանն էլ հավելեց, որ հետևողական կլինեն:
Նմանատիպ հոդվածներ
Ազատման դիմումներ ԱԻՆ-ում. մանրամասնում է նախարարը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցներից ոմանք ազատման...
Ստամբուլյան կոնվենցիա․ պետությունները ստիպված չեն փոխել ընտանիքի մասին ավանդական պատկերացումները. ԱՆ
Արդարադատության նախարարությունը «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին»...
ՀՀԿ-ում խուճապային իրավիճակ է, փաստաթուղթը գաղտնազերծելը կարող է այլ խնդիրներ առաջացնել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել է, որ ՀՀԿ-ում խուճապային իրավիճակ է ՀՀ վարչապետ Նիկ...
Կառավարությունը բարձրացրեց պարտադիր զինծառայողներին հատկացվող ամսական գումարը
Կառավարության որոշմամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը հակառակորդի հետ անմիջակա...