Հայաստան-Արցախ միասնական գներ․ սակագները նվազելու են․ ՀԾԿՀ նախագահ
Կառավարության նիստից հետո ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Արցախում ռոմինգ ծառայության սակագների նվազեցմանը.«Սակագները բարձր են, դրանք նվազելու են: Օգոստոսի մեկից փաստացի իջեցում ունենք Beeline-ի և U com-ի մասով, նրանց գները հավասարվեցին Viva Cell MTS-ին: 45 դրամ ելքային և մուտքերի գումարը նվազել է»: Բաղրամյանը նշեց, որ արդեն ունեն պայմանավորվածություն՝ 2020 թվականի հունվարի 1-ից էական նվազելու են սակագները.«Որը 6 ամսյա կտրվածքով կլինի՝ հունվարի 1-ից, հետո հուլիսի 1-ից , այնուհետև 2021 թվականի հունվարի 1-ից»: Բաղրամյանը նշեց, որ իրենց նպատակը Հայաստանի և Արցախի միջև միասնական գներն են.«Սա կլինի 2021 թվականից հետո»:
Լրագրողների հարցին՝ ստացվում է, որ տարիներ շարունակ ՀՀ-ի և Արցախի բնակիչներն ավել գումար են վճարել մոնոպոլիստ «Ղարաբաղ Տելեկոմին», Բաղրամյանը պատասխանեց.«Ղարաբաղ Տելեկոմն ունի իր առանձին պայմանագիրը կնքված Արցախի Կառավարության հետ: Հիմա իրենք էլ պատրաստ են բանակցել: Գներն այնքան բարձր են, որ իրենք էլ են ընդունում՝ գներն արգելակում է հետագա զարգացումը»:
Նկատառմանը, որ պետությունն ավելի վաղ կարող էր սկսել այս բանակցությունները, սակայն չի արել, ՀԾԿՀ նախագահն ասաց.«Պետությունը պարբերաբար արել է քայլեր, և այսօր հասել ենք նրան, որ եղել է նվազեցում»:
Հարցին՝ կարո՞ղ ենք պնդել, որ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի մենաշնորհը հովանավորվել է պետության կողմից, Բաղրամյանը պատասխանեց.«Չենք կարող այդպիսի բան ասել: Մեզ մոտ հեռահաղորդակցման ոլորտում էական զարգացումներ են եղել»:
Նմանատիպ հոդվածներ
Ազատման դիմումներ ԱԻՆ-ում. մանրամասնում է նախարարը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցներից ոմանք ազատման...
Ստամբուլյան կոնվենցիա․ պետությունները ստիպված չեն փոխել ընտանիքի մասին ավանդական պատկերացումները. ԱՆ
Արդարադատության նախարարությունը «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին»...
ՀՀԿ-ում խուճապային իրավիճակ է, փաստաթուղթը գաղտնազերծելը կարող է այլ խնդիրներ առաջացնել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել է, որ ՀՀԿ-ում խուճապային իրավիճակ է ՀՀ վարչապետ Նիկ...
Կառավարությունը բարձրացրեց պարտադիր զինծառայողներին հատկացվող ամսական գումարը
Կառավարության որոշմամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը հակառակորդի հետ անմիջակա...