Ղրղզստանի նախկին նախագահի կողմնակիցները պահանջում են նախագահի հրաժարականը
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի հազար կողմնակիցները հավաքվել են Բիշքեկի կենտրոնական հրապարակում և պահանջում են նախագահի հրաժարականը: Այս մասին տեղեկացրել է Ղրղզստանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության քաղխորհրդի անդամ Ադիլ Տուրդուկուլովը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աթամբաևին տեղափոխել են ՆԳՆ գլխավոր քննչական վարչություն, որտեղ պետք է հարցաքննեին նրան: Իրավիճակը նախարարության շենքի մոտ հանգիստ է: Նախկին նախագահի կողմնակիցները դեռ այստեղ չեն եկել:
Հիշեցնենք, որ նախօրեին Աթամբաևի տան մոտ սկսված գրոհը հատուկջոկատայիններն այսօր վերսկսել էին: Երկարատև բանակցություններից հետո Աթամբաևը որոշել է ինքնակամ հանձնվել իշխանություններին:
Նշենք, որ ուժայինների և նախկին նախագահի կողմնակիցների միջև բախումների հետևանքով 85 մարդ վնասվել է: Նախօրեին հայտնի էր դարձել, որ հատուկջոկատայիններից մեկը մահացել է:
Նմանատիպ հոդվածներ
Ազատման դիմումներ ԱԻՆ-ում. մանրամասնում է նախարարը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցներից ոմանք ազատման...
Ստամբուլյան կոնվենցիա․ պետությունները ստիպված չեն փոխել ընտանիքի մասին ավանդական պատկերացումները. ԱՆ
Արդարադատության նախարարությունը «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին»...
ՀՀԿ-ում խուճապային իրավիճակ է, փաստաթուղթը գաղտնազերծելը կարող է այլ խնդիրներ առաջացնել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել է, որ ՀՀԿ-ում խուճապային իրավիճակ է ՀՀ վարչապետ Նիկ...
Կառավարությունը բարձրացրեց պարտադիր զինծառայողներին հատկացվող ամսական գումարը
Կառավարության որոշմամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը հակառակորդի հետ անմիջակա...