BBC-ի հայտարարության վերաբերյալ ՀՔԾ-ն պետք է անհապաղ հայտարարութուն տարածի և, կ՛ամ հերքի
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է BBC-ի ռուսական ծառայության՝ 2008-ի Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ հրապարակմանը` նշելով, որ նյութին լուրջ չի վերաբերվում: Ղազինյանը գրել է, որ հոդվածն իր մեջ պարունակում է հանցակազմի հատկանիշներ:
«Հաղորդում` հանցագործության մասին: BBC ռուսական ծառայության կողմից երեկ հրապարակված նյութին լուրջ չեմ վերաբերվում հենց միայն այն պատճառով, որ այդպիսի բան նույնսկ տեականորեն չէր կարող լինել, հետևաբար` հարկ չեմ համարում անդրառնալ այս հոդվածում տեղ գտած ցնորամիտ դատողություններին, առավել ևս` վերլուծել դրանք:
Սակայն ինձ այս նյութի հետ կապված հետաքրքրում է մեկ այլ հանգամանք, որը հիմնված է հետևյալ նախադասության վրա, որն իր մեջ պարունակում է հանցակազմի հատկանիշներ:
«Би-би-си получила эксклюзивный доступ к документам расследования одного из самых трагических событий в современной истории Армении: гибели 10 человек в Ереване во время протестов 1 марта 2008 года»:
Ի՞նչ է սա… Ի՞նչպես է կարողացել օտարերկրյա լրատվամիջոցն «էքսկլյուզիվ» մուտք ունենալ նախաքննության նյութերին: Ո՞վ է նրան տվել այդ հնարավորությունը:
ՀՔԾ-ն պետք է անհապաղ հայտարարութուն տարածի և, կ՛ամ հերքի այս պնդումը և մեղադրի BBC ռուսական ծառայությանը ստի մեջ, կ՛ամ էլ հաստատի, որ ինքն է տրամադրել նախաքննության նյութերը:
Եթե ՀՔԾ-ն հայտարարի, որ BBC ստում է և նրանց «էքսկլյուզիվ» հասանելություն չի տրամադրվել քրեական գործի նյութերին, ապա ՀՀ դատախազությունը պետք է քրեական գործ հարուցի՝ նախաքննական գաղտնիքը հրապարակելու փաստով և գտնի արտահոսք իրացրած անձին: Մեղադրանքը կարող է առաջադրվել ՀՀ Քր. օր-ի 342 հոդվածով, ինչպես նաև նույն օրենսգրքի 299 հոդվածով՝ պետական դավաճանություն:
Երկրորդ տարբերակի պարագայում հարցը, բացի ՀՀ Քր. օր.-ի 299 հոդվածից, ի հայտ է գալիս նաև խնդրի քաղաքական բաղադրիչը, որի համար պատասխանատվության պետք է ենթարկվի իշխանությունը՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Ցանկացած պարագայում ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է հարուցի քրեական գործ՝ ՀՀ քրեական օրնսգրքի 342 և 299 հոդվածների հատկանիշներով:
Եթե նախաքննության արդյունքում պարզվի, որ նախաքննության նյութերը օտարերկրյա լրատվամիջոցին տրամադրվել են քաղաքական որոշման արդյունքում, ապա գինը, որ կվճարի իշխանությունն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը, կլինի շատ ծանր և միայն իշխանության կորուստը ուղղակի փրկություն կլինի նրանց համար:
Սպասում ենք Հատուկ քննչական ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության հայտարարություններին՝ քրեական գործի հարուցման վերաբերյալ»,- գրել է Ղազինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ազատման դիմումներ ԱԻՆ-ում. մանրամասնում է նախարարը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցներից ոմանք ազատման...
BBC-ն անդրադարձել է Մարտի 1-ի գործին․ ո՞վ է հրաման տվել կրակել ցուցարարների վրա
BBC-ի ռուսական ծառայությունը հոդված է հրապարակել 2008թ․ Հայաստանում հետընտրական իրադարձությունների և Մարտի 1-ի դեպքերի մ...
ՀՀԿ-ում խուճապային իրավիճակ է, փաստաթուղթը գաղտնազերծելը կարող է այլ խնդիրներ առաջացնել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել է, որ ՀՀԿ-ում խուճապային իրավիճակ է ՀՀ վարչապետ Նիկ...
Կառավարությունը բարձրացրեց պարտադիր զինծառայողներին հատկացվող ամսական գումարը
Կառավարության որոշմամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը հակառակորդի հետ անմիջակա...