Փաշինյանը կմեկնի Արցախ մասնակցելու Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողությանը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողությունը կկայանա օգոստոսի 6-ին՝ Ստեփանակերտում: Այդ առիթով Արցախ կմեկնեն նաեւ վարչապետը եւ այլ անձինք: Փաշինյանին հրավերն ուղարկել է Համաշխարհային օլիմպիական կոմիտեն՝ Իշխան Զաքարյանի նախագահությամբ:
Ուշագրավ է, որ մայիսյան եռատոնից հետո, երբ Արցախի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ լարվածությունը հասավ պիկին, սա Նիկոլ Փաշինյանի առաջին այցն է լինելու Արցախ:
Ի դեպ, օգոստոսի 7-ին սպորտային խաղերին մասնակցող թիմերը տուրով կշրջեն Արցախով եւ կվերադառնան Երեւան՝ այստեղ շարունակելու խաղերը: Այս տարի խաղերին պատվիրակություններ են ժամանելու նաեւ Թուրքիայից՝ Վան, Իգդիր, Կարս քաղաքներից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Իսպանիայի Մ19 հավաքականը՝ Եվրոպայի չեմպիոն
Երևանում ավարտվեց Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունը: Եզրափակչում Իսպանիայի հավաքականը Ֆեռան Տոռեսի դուբլ...
ՙՀանցակիցները՚. ՙԿախարդական տղան՚. նկարների մակագրություն՝ Մխիթարյանից եւ Օբամեյանգից
Լոնդոնի Արսենալը մարզական հավաք է անցկացնում ԱՄՆ-ում։ ՙԶինագործներն՚ մարզում են անցկացրել Լոս Անջելեսում։ Հայաստանի ազգա...
Տեղափոխության մասին լուրերը ծիծաղելի են, չեմ հասկանում, թե որտեղից են վերցնում․ Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նոր մրցաշրջանից առաջ հարցազրույց է տվել BBC-ին, որի ընթա...
Ապշեցուցիչ հավաք էր. Մխիթարյանը ամերիկյան շրջագայության մասին
Լոնդոնի «Արսենալը» ավարտեց մրցելույթները International Champions Cup-ում: «Զինագործները» վերջին խաղում պարտվեցին Մադրիդի...