«Հրապարակ». ԱԺ-ում շունչները պահած սպասում են Արարատ Միրզոյանի վերադարձին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում, շունչները պահած, սպասում են Արարատ Միրզոյանի վերադարձին։ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո ԱԺ խոսնակին է ներկայացվելու աշխատակազմի նոր հաստիքացուցակը, որը ձեւավորվելու է հուլիսի 13-ին ԱԺ խորհրդի արտահերթ նիստում ընդունված կառուցվածքային փոփոխությունների մասին որոշման հիման վրա։
Մենք նշել էինք, որ այս փոփոխությունների քողարկված նպատակն անցանկալի կադրերից ազատվելը եւ աշխատակազմը նորերով համալրելն է։
Այդ փոփոխությունների արդյունքում ԱԺ-ն պետական ծառայողի դասի աշխատակազմ չպիտի ունենա, կամ ներկայիս 230 հաստիքն առնվազն 50 տոկոսով պետք է կրճատվեն, իսկ մյուս աշխատողների հետ քաղիրավական պայմանագրեր կկնքվեն, եւ քաղծառայողի մասին օրենքով նրանք պաշտպանված չեն լինի։
Մենք տեղեկացանք, որ մինչ Միրզոյանը կվերադառնա, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանի դռան մոտ հերթեր են գոյանում, մարդիկ «բոնբոներկաներով» շտապում են ղեկավարության մոտ՝ պարզելու՝ իրենք մնալո՞ւ են, թե՞ ոչ։ Ոմանք հույս ունեն, որ կհաջողվի լեզու գտնել նրա հետ, Մինասյանն էլ կբարեխոսի Միրզոյանին։ Մինասյանը, հիշեցնենք, մոտ մեկ տարի առաջ «Հրապարակի» դեմ ֆեյսբուքյան արշավի կազմակերպիչն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ուղղաթիռով Իջևան չի մեկնել․ այն վերջին անգամ օգտագործել է Արմեն Սարգսյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռը վերջին անգամ օգտագործել է Արցախ այցի ժամանակ՝ հունիսին, Իջեւան գնալիս նա ուղղաթիռո...
Անհատ տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի վճարումներից և հարկերից
Հուլիսից սկսած՝ բոլոր անհատ տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի վճարումներից և հարկերից։ Այս մասին այսօր Շի...
Գնումներն իրականացնելիս նախընտրությունը տվեք տեղական արտադրողին. վարչապետ
Հայաստանում վերջապես պետք է այդ մշակույթը զարգանա, որ Հայաստանի քաղաքացիները, Հայաստանի սպառողները, իրենց գնումներն իրակ...
«Աշխատունակ մարդիկ ցանկացած փողկապավորից գոռում-գոչյուններով հումանիտար օգնություն են պահանջում». վարչապետ
Բացի աշխատանքից բարեկեցություն ստեղծելու այլ ճանապարհ չկա։ Բոլոր նրանք, ովքեր այլ բան են ներշնչում մեր ժողովրդին՝ ուզում...