Մահացե՞լ է Թուրքմենստանի նախագահը. տեղի մամուլը հաստատում է, պաշտոնական աղբյուրները՝ լռում
Մոտ մեկ ժամ առաջ Թելեգրամ ալիքի բաժանորդները տարբեր լրատվական կայքերից հաղորդումներ են ստանում, թե մահացել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Գովորիտ Մոսկվա ռադիոկայանի եթերում այս մասին ասել է Եվրասիական հարցերով փորձագետ Ասլան Ռուբաեւը, որն էլ իր հերթին հղում է արել Աշգաբադում իրեն մոտ կանգնած աղբյուրներին: Մասնավորապես նրանց թվում կան Թուրքմենստանի հատուկ ծառայությունում աշխատակիցներ, որոնք եւ հաստատում են Բերդիմուհամեդովի մահվան փաստը: Նշենք, որ Թուրքմենստանի նախագահն արձակուրդ է մեկնել հուլիսի 15-ին: Արձակուրդ մեկնելուց հետո նրա մահվան մասին լուրերը սկսել են շրջանառվել տեղի ընդդիմության կայքերում: Մասնավորապես հայտարարվել է, որ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը մահացել է հուլիսի 20-ին, երիկամային անբավարարությունից: Մինչ այս պահը լուրի ոչ հաստատում ոչ հերքում չկա: Թուրքմենիան համարվում է ինֆորմացիոն բավական փակ երկիր:
Նմանատիպ հոդվածներ
Անհատ տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի վճարումներից և հարկերից
Հուլիսից սկսած՝ բոլոր անհատ տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի վճարումներից և հարկերից։ Այս մասին այսօր Շի...
«Աշխատունակ մարդիկ ցանկացած փողկապավորից գոռում-գոչյուններով հումանիտար օգնություն են պահանջում». վարչապետ
Բացի աշխատանքից բարեկեցություն ստեղծելու այլ ճանապարհ չկա։ Բոլոր նրանք, ովքեր այլ բան են ներշնչում մեր ժողովրդին՝ ուզում...
Փաշինյանը ուղղաթիռով Իջևան չի մեկնել․ այն վերջին անգամ օգտագործել է Արմեն Սարգսյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռը վերջին անգամ օգտագործել է Արցախ այցի ժամանակ՝ հունիսին, Իջեւան գնալիս նա ուղղաթիռո...
Գնումներն իրականացնելիս նախընտրությունը տվեք տեղական արտադրողին. վարչապետ
Հայաստանում վերջապես պետք է այդ մշակույթը զարգանա, որ Հայաստանի քաղաքացիները, Հայաստանի սպառողները, իրենց գնումներն իրակ...