«Փաստ». Ի՞նչ վիճակում է ՊՆ նախկին շենքը. Ինչ-որ մարդիկ «զավթել են» այն
«Փաստ» թերթը գրում է. «Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի տարածքում է գտնվում պաշտպանության նախարարության նախկին շենքը:
«Փաստ» օրաթերթը ահազանգ է ստացել, որ շենքի ճակատագիրը անորոշ է, բացի դա, ինչ-որ մարդիկ «զավթել են» շենքի տարբեր սենյակներ եւ ամենատարբեր տեսակի, ընդ որում՝ անհասկանալի բնույթի գործունեություն են ծավալում:
«Փաստը» որոշեց պարզել, թե այս պահին ի՞նչ կարգավիճակ ունի այս շենքը, ի՞նչ ճակատագիր է սպասվում դրան: Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման խորհրդատու Նունե Այլանջյանը «Փաստի» հետ զրույցում ասաց, որ շենքի պահպանումը գտնվում է պաշտպանության նախարարության տիրույթում, իսկ ինչ վերաբերում է շենքի տարածքի «զավթումներին», ապա այս պահի դրությամբ մարզպետարանը որեւէ ահազանգ չի ստացել:
Դիմեցինք ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին, ով նշեց, որ նախարարությունը շենքը հանձնել է պետական գույքի կառավարման կոմիտեին:
Հաջորդ զանգը պետգույքի կառավարման կոմիտե էր:
Մեր հացադրումներին պատասխանեց կոմիտեի արտաքին կապերի եւ ինֆորմատիկայի բաժնի պետ Նորա Մելքոնյանը: Նա նշեց. «Նշված շենքը գտնվում է ՊՆ հաշվեկշռում, սխալվել են՝ ասելով, թե պետական գույքի կառավարման կոմիտեինն է, հետեւաբար հսկողություն կարող են իրականացնել իրենք։ Տարածքներ «վերցնելու» մասով չենք կարող մեկնաբանել, բայց բացառում ենք, որ օրինական եւ պայմանագրով որեւէ մեկը տարածք ստացած կամ վարձակալած լինի։ Իսկ նշված գույքի հետ կապված, ընդհանուր առմամբ, կա ներդրումային ծրագիր, որը քննարկման փուլում է»:
Կրկին զանգահարեցինք պարոն Հովհաննիսյանին, նշեցինք, որ պետգույքի կառավարման կոմիտեից հայտնում են, որ շենքը գտնվում է ՊՆ հաշվեկշռում: ՊՆ մամուլի խոսնակի արձագանքը չուշացավ. «Ե՞վ»:
Մեր հարցը եւս. «Եվ ցանկանում էինք իմանալ՝ ի վերջո ՊՆ-ի՞, թե՞ պետգույքի հաշվեկշռում է գտնվում այդ շենքը ու ի՞նչ վիճակում է: «Եթե նույնիսկ մեր հաշվեկշռում է, միեւնույն է՝ մենք այս պահին ոչ մի գործառույթ չենք իրականացնում այդ շենքում: Այն տրված է պահպանության», - ասաց Հովհաննիսյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Անհատ տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի վճարումներից և հարկերից
Հուլիսից սկսած՝ բոլոր անհատ տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի վճարումներից և հարկերից։ Այս մասին այսօր Շի...
Գնումներն իրականացնելիս նախընտրությունը տվեք տեղական արտադրողին. վարչապետ
Հայաստանում վերջապես պետք է այդ մշակույթը զարգանա, որ Հայաստանի քաղաքացիները, Հայաստանի սպառողները, իրենց գնումներն իրակ...
«Աշխատունակ մարդիկ ցանկացած փողկապավորից գոռում-գոչյուններով հումանիտար օգնություն են պահանջում». վարչապետ
Բացի աշխատանքից բարեկեցություն ստեղծելու այլ ճանապարհ չկա։ Բոլոր նրանք, ովքեր այլ բան են ներշնչում մեր ժողովրդին՝ ուզում...
Փաշինյանը ուղղաթիռով Իջևան չի մեկնել․ այն վերջին անգամ օգտագործել է Արմեն Սարգսյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռը վերջին անգամ օգտագործել է Արցախ այցի ժամանակ՝ հունիսին, Իջեւան գնալիս նա ուղղաթիռո...