«Հրապարակ». Հայկ Մարությանն ազատվում է «սևերից»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանում եւ թաղապետարաններում «հնի ու նորի» կամ, ինչպես ասել է դասականը, «սեւերի ու սպիտակների» բաժանումը հասել է գագաթնակետին:
Բանն այն է, որ համայնքային ծառայողների շրջանում ատեստավորում է սկսվել, ինչն արվում է ըստ օրենքի՝ 3 տարին մեկ: Բացի այդ՝ հին ծառայողներին, որոնց թոշակային տարիքը լրացել է (65 տարեկանը), թեեւ օրենքը թույլ է տալիս եւս մեկ տարով երկարացնել աշխատանքային պայմանագիրը, սակայն պայմանագրերը չեն երկարացնում:
Եվ քաղաքապետ Հայկ Մարությանի հայտնվելուց հետո մեկ տարուց պակաս ժամանակահատվածում քաղաքապետարանի աշխատակազմը մի 40 տոկոսով նորացել է՝ նոր դեմքեր են հայտնվել գրեթե բոլոր վարչություններում: Նրանք բոլորովին այլ կարգավիճակ ունեն՝ ինչպես վայել է «սպիտակ» աշխատողներին՝ սիրված ու գնահատված են, շատ բարձր պարգեւավճարներ են ստանում եւ առհասարակ՝ յուրային են ու դրության տերը: հսկ հները ոչ միայն հայտնվել են «սեւերի» ցուցակում, քանի որ նախկինների օրոք աշխատել են՝ կարեւոր չէ, թե ինչ, այլեւ բոլոր առիթներն օգտագործվում են նրանցից ազատվելու համար:
Ամենակարեւորը՝ եթե հին աշխատողները 80-90 տոկոսի չափով պարգեւավճար են ստանում, ապա նորերից ոմանք՝ անգամ 200 տոկոսի չափով: «Պարգեւավճարների ցուցակը որ նայեք, միանգամից կհասկանաք, թե ովքեր են սպիտակները, ովքեր՝ սեւերը»,- ասաց մեր զրուցակիցը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Անհատ տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի վճարումներից և հարկերից
Հուլիսից սկսած՝ բոլոր անհատ տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի վճարումներից և հարկերից։ Այս մասին այսօր Շի...
Գնումներն իրականացնելիս նախընտրությունը տվեք տեղական արտադրողին. վարչապետ
Հայաստանում վերջապես պետք է այդ մշակույթը զարգանա, որ Հայաստանի քաղաքացիները, Հայաստանի սպառողները, իրենց գնումներն իրակ...
«Աշխատունակ մարդիկ ցանկացած փողկապավորից գոռում-գոչյուններով հումանիտար օգնություն են պահանջում». վարչապետ
Բացի աշխատանքից բարեկեցություն ստեղծելու այլ ճանապարհ չկա։ Բոլոր նրանք, ովքեր այլ բան են ներշնչում մեր ժողովրդին՝ ուզում...
Փաշինյանը ուղղաթիռով Իջևան չի մեկնել․ այն վերջին անգամ օգտագործել է Արմեն Սարգսյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռը վերջին անգամ օգտագործել է Արցախ այցի ժամանակ՝ հունիսին, Իջեւան գնալիս նա ուղղաթիռո...