Վատ կլիներ, որ Նիկոլը լավամարդ լինելու համար թույլ տար ծառ կտրեին, իրեն էլ գովեին. Ա. Սարգսյան
Տավուշում վերջին օրերին տեղի ունեցող զարգացումների մասին իր ֆեյսբուքյան էջում այսպես է գրել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ նշելով, որ տպավորություն ունի, թե բոլորը գիտեն ինչպես Իջևանում աշխատատեղ բացել, բացի իջևանցի վարչապետից.
«Անտառը մենակ ծառ չի, առավելևս որ էդ ծառը դու չես տնկել: Անտառում կարելի է կենդանի պահել, անտառից կարելի է իր արտադրանքը վերցնել՝ էկոլոգիապես մաքուր սնկի, պտղի և հատապտղի պահածոյացմամբ և բարձրորակ ու թանկարժեք օղիների արտադրությամբ և բիզնեսով զբաղվել։ Չէ, ծառը կտրելը հեշտ է ու շահութաբեր, բայց գողություն է:
Տպավորություն ունեմ, որ բոլորը գիտեն ինչպես Իջևանում աշխատատեղ բացել, բացի իջևանցի վարչապետից։
Հ.Գ. Շատ վատ կլիներ, որ Նիկոլը լավամարդ լինելով, առաջվա նման ու որպես հայրենակցի մի բան էլ ավելին թույլ տար կտրեին, իրեն գովեին ու կենացը խմեին... Ծառ կտրելով տուն պահող ախպերներ ջան, անտառը նաև ձեր երեխեքինը ու թոռներինն է: Համոզված եմ, որ մի քիչ ավելի շատ մտածելու ու չարչարվելու դեպքում և տունը կպահեք, և անտառը։ Ու՝ ավելի լավ կապրեք քան հիմա, ամենակարևորը՝ կախում չեք ունենա ոչ մեկից, ոչ մեկին պարտական չեք լինի: Ու կողքներիդ էլ միշտ անտառ կունենաքվ:
Նմանատիպ հոդվածներ
Անհատ տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի վճարումներից և հարկերից
Հուլիսից սկսած՝ բոլոր անհատ տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի վճարումներից և հարկերից։ Այս մասին այսօր Շի...
Գնումներն իրականացնելիս նախընտրությունը տվեք տեղական արտադրողին. վարչապետ
Հայաստանում վերջապես պետք է այդ մշակույթը զարգանա, որ Հայաստանի քաղաքացիները, Հայաստանի սպառողները, իրենց գնումներն իրակ...
«Աշխատունակ մարդիկ ցանկացած փողկապավորից գոռում-գոչյուններով հումանիտար օգնություն են պահանջում». վարչապետ
Բացի աշխատանքից բարեկեցություն ստեղծելու այլ ճանապարհ չկա։ Բոլոր նրանք, ովքեր այլ բան են ներշնչում մեր ժողովրդին՝ ուզում...
Փաշինյանը ուղղաթիռով Իջևան չի մեկնել․ այն վերջին անգամ օգտագործել է Արմեն Սարգսյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռը վերջին անգամ օգտագործել է Արցախ այցի ժամանակ՝ հունիսին, Իջեւան գնալիս նա ուղղաթիռո...