Փաշինյանը՝ իր պաշտոնավարման ժամանակաշրջանի ամենամեծ հաջողության մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինայնը «Ազատության» եթերում պատասխանելով հարցին, թե որն է պաշտոնավարման 14 ամիսների ընթացքում իր համար ամենանշանակալի ձեռքբերումը, պատասխանեց․ «Կարծում եմ, իմ քաղաքական կենսագրությունը կանխորոշում է պատասխանը, որովհետև, իմ ընկալմամբ, ամենամեծ ձեռքբերումը ժողովրդավարությունն է և Հայաստանի ժողովրդավարական իմիջը և նաև այն, որ ժամանակակից աշխարհում Հայաստանը համարվում է ժողովրդավարական երկիր»:
Նրա խոսքով՝ 2018 թվականի խորհրդարանական ընտրությունները ո՛չ դե յուրե, ո՛չ հանրայնորեն չվիճարկվեցին, որը բացառիկ իրադարձություն է, և ինքը հենց դա է համարում իր հիմնական հաջողությունը:
«2018 թվականին Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքները առաջին անգամ ոչ դե յուրե, ոչ հանրայնորեն չվիճարկվեցին, սա բացառիկ իրադարձություն է ՀՀ 3-րդ հանրապետության պատմություն մեջ։ Ես նաև ներկայացրի 100 փաստեր, որտեղ կան տնտեսական բնույթի, հակակոռուպցիոն հարթության պնդումներ, այդ ամենը կրկնելու պատեհություն չկա, ամենակարևորը ես համարում եմ ժողովրդավարությունը՝ այստեղից բխող ճյուղերով։ Շատ կարևոր եմ համարում, որ ՏԻՄ և համապետական ընտրություններում հաղթանակներ արձանագրել է ոչ միայն հեղափոխական թիմը, այլև ընդդիմությունը, մենք շնորհավորել ենք՝ անկախ նրանից ընդունում ենք այդ արդյունքները, թե ոչ»:
Նմանատիպ հոդվածներ
Անհատ տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի վճարումներից և հարկերից
Հուլիսից սկսած՝ բոլոր անհատ տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի վճարումներից և հարկերից։ Այս մասին այսօր Շի...
Գնումներն իրականացնելիս նախընտրությունը տվեք տեղական արտադրողին. վարչապետ
Հայաստանում վերջապես պետք է այդ մշակույթը զարգանա, որ Հայաստանի քաղաքացիները, Հայաստանի սպառողները, իրենց գնումներն իրակ...
«Աշխատունակ մարդիկ ցանկացած փողկապավորից գոռում-գոչյուններով հումանիտար օգնություն են պահանջում». վարչապետ
Բացի աշխատանքից բարեկեցություն ստեղծելու այլ ճանապարհ չկա։ Բոլոր նրանք, ովքեր այլ բան են ներշնչում մեր ժողովրդին՝ ուզում...
Մարզպետին ու բնապահպանության պատասխանատուին պետք է հեռացնել պաշտոնից և քրեական գործ հարուցել. Հրանտ Բագրատյան
Մարզպետին ու բնապահպանության պատասխանատուին պետք է հեռացնել պաշտոնից և քրեական գործ հարուցել։ Այս մասին ֆեյսբուքյան իր է...