«Արմոս» ընկերությունը դատի է տվել պատգամավոր Գևորգ Գորգիսյանին․ News.am
«Արմոս» ՍՊԸ-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։
Հայցվոր կողմը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել Գորգիսյանին հերքել գործարար համբավն արատավորող տեղեկությունները, հրապարակայնորեն ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել։
«Արմոս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Տիգրան Ղազարյանը NEWS.am–ին տեղեկացրեց, որ հայցադիմում ներկայացնելու համար հիմք է հանդիսացել պատգամավորի կողմից հունիսի 19-ին ԱԺ ամբիոնից ունեցած ելույթը։
Նշենք, որ Գորգիսյանն իր ելույթում, դիմելով փոխվարչաեպետ Տիգրան Ավինայնին, հայտնել էր, որ իրեն են դիմել «Արմոս» ՍՊ ընկերության կոշիկի ձեռնարկության աշխատակիցները եւ նշել, որ ընկերությունը չի վճարել իրենց աշխատավարձը:
«Բողոքող քաղաքացիների դեմ ընկերությունը սպառնալիքներ է հնչեցրել, նշելով, որ այլ տեղում աշխատանք չեն կարող գտնել»,–հայտարարել էր պատգամավորը։
Հայցադիմումը դատարան է ներկայացվել հուլիսի 4-ին: Գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժաննա Ասատրյանին:
Նմանատիպ հոդվածներ
Անհատ տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի վճարումներից և հարկերից
Հուլիսից սկսած՝ բոլոր անհատ տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի վճարումներից և հարկերից։ Այս մասին այսօր Շի...
Մարզպետին ու բնապահպանության պատասխանատուին պետք է հեռացնել պաշտոնից և քրեական գործ հարուցել. Հրանտ Բագրատյան
Մարզպետին ու բնապահպանության պատասխանատուին պետք է հեռացնել պաշտոնից և քրեական գործ հարուցել։ Այս մասին ֆեյսբուքյան իր է...
Գնումներն իրականացնելիս նախընտրությունը տվեք տեղական արտադրողին. վարչապետ
Հայաստանում վերջապես պետք է այդ մշակույթը զարգանա, որ Հայաստանի քաղաքացիները, Հայաստանի սպառողները, իրենց գնումներն իրակ...
«Աշխատունակ մարդիկ ցանկացած փողկապավորից գոռում-գոչյուններով հումանիտար օգնություն են պահանջում». վարչապետ
Բացի աշխատանքից բարեկեցություն ստեղծելու այլ ճանապարհ չկա։ Բոլոր նրանք, ովքեր այլ բան են ներշնչում մեր ժողովրդին՝ ուզում...