«Փաստ». Փաշինյանը 3 մարզպետի «տուն կճանապարհի»
«Փաստ» թերթը գրում է. «Այն փաստը, որ ցանկացած իշխանության համար կարեւորագույն բաղադրիչ է համարվում ճիշտ կադրային քաղաքականությունը, եւ հենց դրա շնորհիվ է հնարավոր լինում կազմակերպել ճիշտ կառավարում, գրեթե անբեկանելի ճշմարտություն է։ Ահա այս խնդրի հետ կապված՝ ՀՀ գործող իշխանությունները կանգնած են լուրջ «դիլեմայի» առաջ՝ հատկապես մարզպետների հետ կապված։
«Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկա ամսվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը նախատեսել է իր «մարզային կադրային քաղաքականության» մեջ վերանայում կատարել եւ, ըստ էության, որոշ մարզպետներ հրաժեշտ կտան իրենց պաշտոններին։
Խոսքը միանգամից երեքի մասին է, որոնց անունները մեր աղբյուրները թեպետ չեն նշում, սակայն ելնելով վերջին շրջանում պտտվող անուններից, դժվար չէ կռահել, թե հատկապես որ մարզպետները կազատվեն աշխատանքից , իսկ ավելի ստույգ ՝ կտեղափոխվեն այլ աշխատանքի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Մարզպետին ու բնապահպանության պատասխանատուին պետք է հեռացնել պաշտոնից և քրեական գործ հարուցել. Հրանտ Բագրատյան
Մարզպետին ու բնապահպանության պատասխանատուին պետք է հեռացնել պաշտոնից և քրեական գործ հարուցել։ Այս մասին ֆեյսբուքյան իր է...
Անհատ տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի վճարումներից և հարկերից
Հուլիսից սկսած՝ բոլոր անհատ տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի վճարումներից և հարկերից։ Այս մասին այսօր Շի...
Գնումներն իրականացնելիս նախընտրությունը տվեք տեղական արտադրողին. վարչապետ
Հայաստանում վերջապես պետք է այդ մշակույթը զարգանա, որ Հայաստանի քաղաքացիները, Հայաստանի սպառողները, իրենց գնումներն իրակ...
«Աշխատունակ մարդիկ ցանկացած փողկապավորից գոռում-գոչյուններով հումանիտար օգնություն են պահանջում». վարչապետ
Բացի աշխատանքից բարեկեցություն ստեղծելու այլ ճանապարհ չկա։ Բոլոր նրանք, ովքեր այլ բան են ներշնչում մեր ժողովրդին՝ ուզում...