Սիրիայում հայկական խումբը ականազերծել է 34 հազար 693 ք/մ տարածք
Հումանիտար ականազերծման ու փորձագիտական կենտրոնի խումբը Սիրիայում առանձնացրել է 5 հաստատաված վտանգավոր տարածք, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի տնօրեն Ռուբեն Առաքելյանը:
«Ընդհանուր առմամբ, առաջին խմբի կողմից ականզերծվել է 34 հազար 693 ք/մ տարածք, հայտնաբերվել է 29 միավոր ական ու պատերազմի պայթուցիկ մնացորդ, որոնք ոչնչացվել են Սիրիայի իշխանության կողմից, մենք պայթեցման աշխատանք չենք իրականացնում», - ասաց նա:
Նրա խոսքով՝ իրականացվել է նաև բժշկական աջակցություն. հայկական խմբում եղել է ութ բժիշկ:
«Կատարվել է մոտ հազար թերապևտիկ միջամտություն, չորս հարյուր վիրաբուժական միջամտություն, 1300-ից ավելի լաբորատոր բուժօգնություն», - ասաց նա:
Կենտրոնի տնօրենն առաջին խմբի աշխատանքը գնահատեց բավարար, որովհետև աշխատանքը մի քիչ ավելի դանդաղ էր ընթանում, քանի որ տեխնիկական դժվարություններ են եղել, որոնք լուծվել են:
«Երկորրդ խումբը գտնվում է ավելի բարենպաստ պայմաններում», - ասաց նա:
Անդրադառնալով վիրավորում ստացած մասնագետին՝ Հումանիտար ականազերծման ու փորձագիտական կենտրոնի տնօրենն ասաց, որ նրա առողջական վիճակը բավարար է:
«Եթե չհաշվենք անդամահատությունը, առողջական այլ խնդիրներ չունի, գտնվում է Երևանում, մոտ մեկ-երկու ամսից կկրի հատուկ պրոթեզ», - ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Օսիպյանը ՃՈ-ում հատուկ նիստ է հրավիրել. հնարավոր են պաշտոնանկություններ. Shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ճանապարհային ոստիկանության նիստերի դահլիճում են հավաքվել ճանապարհային ոստիկա...
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ. մանրամասներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:Հեռախոսազրույցի ընթացք...
ՊՆ-ում պաշտոնանկությունները սկսվեցին. Լուրջ գործընթաց է մեկնարկել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախարարությունում...
«Հրապարակ». Մարզերից խայտառակ լուրեր են հասնում մայրաքաղաք
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարան է հրավիրել ՀՀ մարզպետներին։ Նրանք, այսպես կոչվա...