ՔՊ-ն պարտվեց հենց Ռոմանոս Պետրոսյանի պատճառով. Սասուն Միքայելյան
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը անդրադառնալով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին, Միքայելյանը նրա աշխատաոճի վերաբերյալ թերահավատություն հայտնեց ու հետո նշեց.
«Ինքը ընդեղ, Աբովյանում ու էդ մարզում, ուզում ա դառնա դեմք։ Վարչությանը բերել, թեկնածու ա ներկայացրել, ես դեմ եմ քվեարկել։ Երկրորդ անգամ էլ, որ պետք է արդեն պաշտոնապես առաջադրվեր ՔՊ-ի կողմից, ես էլի դեմ եմ քվեարկել։ Ու դրանից հետո ես չեմ խառնվել Աբովյանի ընտրություններին, չեմ միջամտել՝ պահելով ՔՊ-ի կարգ ու կանոնը»։
Նրա խոսքով՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ն պարտվեց հենց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի պատճառով, որը անձնավորել է այդ ընտրությունները, բարձր համարել իր դերը դրանում։
«Պատկերացրեք՝ եթե վարչապետը չգնար Աբովյան, ինչ էր կատարվելու այնտեղ։ Մարդիկ կան, որ, պարզ ա, էս շարժման մեջ ժողովուրդը, որ իներցիայի տակ ձայն ա տալիս, իրանք գիտեն, թե դեմք են դառած, մեծ դերակատարություն են ունեցել թավշյա հեղափոխության մեջ։ Եսիմինչ ակտիվ էլ չէր Ռոմանոսը հեղափոխության ժամանակ։ Եթե մենք դասեր չքաղենք, էս թավշյա հեղափոխությունը մեր կողմից կդառնա թավշյա հեռացում», - հայտարարեց Միքայելյանը։
Նմանատիպ հոդվածներ
Օսիպյանը ՃՈ-ում հատուկ նիստ է հրավիրել. հնարավոր են պաշտոնանկություններ. Shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ճանապարհային ոստիկանության նիստերի դահլիճում են հավաքվել ճանապարհային ոստիկա...
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ. մանրամասներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:Հեռախոսազրույցի ընթացք...
ՊՆ-ում պաշտոնանկությունները սկսվեցին. Լուրջ գործընթաց է մեկնարկել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախարարությունում...
«Հրապարակ». Մարզերից խայտառակ լուրեր են հասնում մայրաքաղաք
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարան է հրավիրել ՀՀ մարզպետներին։ Նրանք, այսպես կոչվա...