Որքան ծխախոտ և ալկոհոլ է կարելի արտահանել ԵԱՏՄ-ից անձնական օգտագործման նպատակով
ԵԱՏՄ տարածքից անձնական օգտագործման համար ալկոհոլ և ծխախոտ արտահանելու սահմանափակումները հունիսի 30-ից վերացվել են:
«Այս տարվա հունիսի 30-ից դուրս են գալիս Մաքսային միության տարածքից անձնական օգտագործման նպատակներով էթիլ սպիրտի, ալկոհոլային խմիչքների, գարեջրի, ինչպես նաև ծխախոտի և ծխախոտային արտադրանքի ներմուծման ու արտահանման սահմանափակումները»,- ասված է ՌԴ մաքսային ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդում է forbes.kz-նՙ ներկայում Մաքսային միության տարածքից ավելի քան 5 լիտր ալկոհոլային արտադրանքի դուրսբերման դեպքում այն չի ընդունվում որպես անձնական օգտագործման ապրանք, և դրա տեղափոխումը կարգավորվում է առևտրաշրջանառության համար նախատեսված կանոններով:
Ծխախոտի դեպքում սահմանափակում էր դրված մինչև 200 ծխախոտ կամ 50 սիգար կամ, ընդհանուր առմամբ, ոչ ավելի, քան 250 գրամ ծխախոտային արտադրանք: Այս սահմանափակումները գործում էին թե՛ ներմուծման, թե՛ արտահանման դեպքում:
Այժմ այդ սահմանափակումները գործում են միայն ներմուծման դեպքում: 18 տարին լրացած 1 անձը կարող է մինչև 3 լիտր ալկոհոլ ներմուծել առանց մաքսատուրքի:
Նմանատիպ հոդվածներ
Օսիպյանը ՃՈ-ում հատուկ նիստ է հրավիրել. հնարավոր են պաշտոնանկություններ. Shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ճանապարհային ոստիկանության նիստերի դահլիճում են հավաքվել ճանապարհային ոստիկա...
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ. մանրամասներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:Հեռախոսազրույցի ընթացք...
ՊՆ-ում պաշտոնանկությունները սկսվեցին. Լուրջ գործընթաց է մեկնարկել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախարարությունում...
«Հրապարակ». Մարզերից խայտառակ լուրեր են հասնում մայրաքաղաք
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարան է հրավիրել ՀՀ մարզպետներին։ Նրանք, այսպես կոչվա...