Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ջասթին Թրյուդոյին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին Կանադայի օրվա կապակցությամբ: Ինչխես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ ու լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ Կանադայի օրվա կապակցությամբ:
Անցյալ տարի Հայաստան կատարած Ձեր պաշտոնական այցը նոր մակարդակի բարձրացրեց մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունները` հիմնված փոխադարձ վստահության և համակրանքի վրա: Ջերմությամբ եմ հիշում մեր երևանյան հանդիպումները, որոնք ի հայտ բերեցին երկկողմ համագործակցության զարգացման ներուժն արդյունքի վերածելու մեր փոխադարձ ձգտումը:
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև երախտագիտությամբ նշել այն զգալի դերը, որը մեր հարաբերություններում կատարում է կանադահայ համայնքը: Նրա տպավորիչ վերելքն ու նվաճումները լավագույնս վկայում են այն մասին, որ Կանադան ավանդապես սատարում և առաջ է մղում հումանիզմի, հավասարության և ժողովրդավարության գաղափարներն ու սկզբունքները:
Ընդունեք խնդրեմ առողջության, հաջողության և քաղաքական նորանոր հաղթանակների իմ մաղթանքները Ձեզ և խաղաղության, առաջընթացի և բարօրության մաղթանքներս Կանադայի բարեկամ ժողովրդին»:
Նմանատիպ հոդվածներ
Օսիպյանը ՃՈ-ում հատուկ նիստ է հրավիրել. հնարավոր են պաշտոնանկություններ. Shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ճանապարհային ոստիկանության նիստերի դահլիճում են հավաքվել ճանապարհային ոստիկա...
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ. մանրամասներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:Հեռախոսազրույցի ընթացք...
ՊՆ-ում պաշտոնանկությունները սկսվեցին. Լուրջ գործընթաց է մեկնարկել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախարարությունում...
«Հրապարակ». Մարզերից խայտառակ լուրեր են հասնում մայրաքաղաք
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարան է հրավիրել ՀՀ մարզպետներին։ Նրանք, այսպես կոչվա...