Քաղաքականություն

Պատմական պահ. Թրամփն առաջին ԱՄՆ նախագահն է, որը ոտք է դրել Հյուսիսային Կորեայի հողի վրա

Պատմական պահ. Թրամփն առաջին ԱՄՆ նախագահն է, որը ոտք է դրել Հյուսիսային Կորեայի հողի վրա
Կորեական թերակղզու ապառազմականացված գոտում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը, գրում է The Guardian…

Կորեական թերակղզու ապառազմականացված գոտում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը, գրում է The Guardian պարբերականը:

Առաջնորդների հանդիպումն անց է կացվում Կորեական թերակղզում խաղաղություն հաստատելուն ուղղված համատեղ ջանքերի շրջանակում: Թրամփը հանդիպման վայր է ժամանել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի ուղեկցությամբ և ավելի քան մեկ ժամ սպասել է իր հյուսիսկորեացի պաշտոնակցի ժամանմանը:

Հաղորդվում է, որ Թրամփն առաջին ԱՄՆ նախագահն է, որը ոտք է դրել Հյուսիսային Կորեայի հողի վրա: Սա երկու առաջնորդների՝ փետրվարից ի վեր առաջին հանդիպումն է: Նրանց նախորդ հանդիպումը, որը կայացել էր Վիետնամի մայրաքաղաք Հանոյում, անսպասելիորեն ընդհատվել էր. կողմերին չէր հաջողվել համաձայնության գալ բանակցային թեմաների շուրջ: 

Մանրամասները՝ տեսանյութում: 

Նմանատիպ հոդվածներ

Վահե Գրիգորյանը չի մասնակցի Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա մի շարք գործերի քննությանը․ ՍԴ

Սահմանադրական դատարանը որոշում է հրապարակել՝ համաձայն որի ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը չի մասնակցի Ռոբերտ Քոչարյան...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250