Քոչարյանի փաստաբանական խումբը չի ստացել Վերաքննիչ դատարանի որոշումը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը դեռևս չի ստացել նրա նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Փաստաբանական թիմի մամուլի քարտուղար Էլինա Սահակովան։
«Դատարանի որոշումն ուղարկվում է փոստով։ Ուրբաթ օրվա վերջում փաստաբանները դատարանից չեն ստացել տեղեկատվություն որոշման պատրաստ լինելու մասին, չնայած տեղեկացրել են, որ պատրաստ են այն առձեռն ստանալ դատարանում», - նշեց Է․ Սահակովան։
Միաժամանակ Սահակովան տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ դատարանի որոշումը փաստաբանները ստացել են այն հրապարակելու
հաջորդ օրը՝ հունիսի 26-ին։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, հունիսի 25-ին բավարարել է դատախազի, տուժողի և վերջինիս ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի վերաքննիչ բողոքները։
Դատարանի որոշմամբ վերացվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությունը և որոշվել է որպես խափանմամ միջոց կիրառել կալանավորումը։
Բացի այդ, դատարանը որոշել է Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 20.05.2019 թ․ որոշումը բեկանել և տվյալ դատական գործը ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։
Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտարարել էր, որ պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանի ակտերը։
Նմանատիպ հոդվածներ
«Հրապարակ». Մարզերից խայտառակ լուրեր են հասնում մայրաքաղաք
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարան է հրավիրել ՀՀ մարզպետներին։ Նրանք, այսպես կոչվա...
Վահե Գրիգորյանը չի մասնակցի Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա մի շարք գործերի քննությանը․ ՍԴ
Սահմանադրական դատարանը որոշում է հրապարակել՝ համաձայն որի ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը չի մասնակցի Ռոբերտ Քոչարյան...
Օսիպյանը ՃՈ-ում հատուկ նիստ է հրավիրել. հնարավոր են պաշտոնանկություններ. Shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ճանապարհային ոստիկանության նիստերի դահլիճում են հավաքվել ճանապարհային ոստիկա...
Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի
Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։