Հայտարարում է, որ հարձակողական զենք է գնում, որ գրավի Երևանը. Արծրուն Հովհաննիսյան
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «4-րդ սերնդի պատերազմի ավարտին և 5-րդ սերնդի պատերազմների ընթացքում դեռ ոչ մի հակամարտող կողմ, գործելով պաշտպանական մարտավարությամբ, առավել ևս՝ ռազմավարությամբ, դեռ հաղթանակ չի տարել։ Սա պնդում էր դեռ պրուսական ռազմական դպրոցը, սա հաստատում են ԵՀՊ-երի հաղթանակ տարած փայլուն զորահրամանատարները։ Չթվարկեմ։ Սա հաստատում են Joint Land Operations, Network Centric Warfare և այլ արդի պատերազմների ամենակայացած հայեցակարգերը և այլն։ Ցանկացած մարտական կանոնադրության մեջ նշված է, որ պաշպանությունը՝ որպես օպերացիայի տեսակ, կարևոր է, սակայն որոշիչը հարձակումն է։ Արցախյան պատերազմում՝ 1993թ. ընթացքում, երբ ազատագրել ենք մոտ 6000 կմ. ք տարածք, ավելի քիչ զոհ ենք տվել, քան նախորդ և հաջորդ՝ պաշտպանությունների փուլերում։ «Պաշտպանությամբ կարող ես չպարտվել, բայց հաղթանակ կարող ես տանել միայն հարձակմամբ»։ Սուն Ցզի Հ.Գ. Ադրբեջանի ղեկավարությունը տարեկան հիսուն անգամ հայտարարում է, որ հարձակողական զենք է գնում, որ գրավի Երևանը և այլն…
Նմանատիպ հոդվածներ
«Հրապարակ». Մարզերից խայտառակ լուրեր են հասնում մայրաքաղաք
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարան է հրավիրել ՀՀ մարզպետներին։ Նրանք, այսպես կոչվա...
Օսիպյանը ՃՈ-ում հատուկ նիստ է հրավիրել. հնարավոր են պաշտոնանկություններ. Shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ճանապարհային ոստիկանության նիստերի դահլիճում են հավաքվել ճանապարհային ոստիկա...
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ. մանրամասներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:Հեռախոսազրույցի ընթացք...
Վահե Գրիգորյանը չի մասնակցի Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա մի շարք գործերի քննությանը․ ՍԴ
Սահմանադրական դատարանը որոշում է հրապարակել՝ համաձայն որի ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը չի մասնակցի Ռոբերտ Քոչարյան...