ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միջադեպ Երևանում․ կան բերման ենթարկվածներ
Երեկ համացանցում երկու մասով մի քանի օրվա վաղեմությամբ տեսանյութ էր տարածվել։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Դրանցից մեկում երևում է, որ մի խումբ անձինք վիճաբանում են միմյանց հետ՝ անհանգստություն պատճառելով հարևանությամբ բնակվողներին։
Մյուսում երևում է, որ անձինք զազրախոսում են ոստիկանության ծառայողների հետ, իսկ պարեկային մեքենայի հեռանալուց հետո տալիս են սեռական բնույթի հայհոյանքներ՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը։
Նշված դեպքով ոստիկանությունում հաղորդում կա։ Խուլիգանության հատկանիշներով ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ճշտվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը։ Կան բերման ենթարկվածներ։
Որոշ օգտատերերի հորդորում ենք զերծ մնալ տարատեսակ մեկնաբանություններից ու իրականության հետ որևէ աղերս չունեցող եզրահանգումներից։ ՀՀ ոստիկանությունը հավուր պատշաճի իրականացնում է հասարակական կարգի պահպանությանն ու հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված իր գործառույթները։
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ. Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորվեց. ուղիղ միացում ԱԱԾ շենքի մոտակայքից
Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին դատարանի վճռի հրապարակումից հետո, երկրորդ նախագահի կողմնակիցները հավաքվել են ԱԱԾ դիմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օ, այնքան ասելիք ունեմ. Ռոբերտ Քոչարյան
«Կարծում եմ՝ դուք տեսել եք, որ ո՛չ օրենք կա, ո՛չ օրինականություն»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ եր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտոերթ Վրաստանի ՆԳՆ-ի դիմաց
Վրաստանում իշխանության գործունեության դեմ բողոքի ակցիա իրականացնողները ավտոերթ են իրականացնում Վրաստանի ներքին գոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա․ Սիմոնյանը՝ ԼՀԿ պատգամավորներին
Էդմոն Մարուքյանի կողմից Քաղավիացիայի պետ Տաթևիկ Ռևազյանին «էն սիրուն աղջիկ» անվանելուց հետո ԱԺ-ում «փոխհրաձգությունը» գն...