Կոնդի բնակիչներն ակցիա են իրականացնում Փաշինյանի առանձնատան մոտ․ Tert.am
Կոնդի բնակիչները ակցիա են իրականացնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատան դիմաց: Նրանք պահանջում են կրկին չափագրել իրենց տները և սեփականության նոր վկայական տրամադրել։
Այս մասին Tert.am-ին հայտնել է բնակիչներից մեկը:
«Հիմա շարժվում ենք Պռոշյան փողոցով, գնում ենք դեպի Նիկոլ Փաշինյանի առանձնատուն:Մենք մեր պահանջները ներկայացրել էինք քաղաքապետարան, բայց իրենք երկու ամիս է ոչ մի բան չեն անում, միտումնավոր սլաքները ուղում են դեպի վարչապետ: Վարչապետը կարգադրել է ստեղծել հանձնաժողով, առաջարկություններ անել, բայց այսօր նորից քաղաքապետարանում Ճ կլասի մասնագետ մեզ ասում է, թե դա իրենց լիազորությունների մեջ չէ: Մենք ասում ենք, որ քաղաքային իշխանության լիազորությունն է»,- նշել է նա:
Լրատվականը նշում է, որ ըստ նրա՝ միտումնավոր ձգում են հարցը, սլաքները ուղղում են վարչապետի վրա, «իրենք էլ գնում են, որ վարչապետին ասեն, որ զբաղվի հարցով»:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգոն
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ մոտ մեկ ժամ առաջ Կենտրոնական (Կիլիկիա) ավտոկայանից բերման է ենթարկվել քրեական հե...
Ադրբեջանից Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանն ամբողջական բուժզննում է անցել
Ադրբեջանից Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանն անցել է ամբողջական բժշկական զննում, ֆիզիկական վիճակը գնահատվել է բավար...
«Ժամանակ». Նոր փոփոխություն վարորդական իրավունք ստանալիս
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է փոփոխություններ կատարել «ճանապարհային երթեւեկության անվտանգ...
Զինծառայող է զոհվել
Ցավալի լուր. Մահացել է ժամկետային զինծառայող Հայկ Սուրենի Ալավերդյանը: Հանգամանքները պարզվում են: Այս մասին գրում է ՀՀ Պ...