Դասակի հրամանատարը վառելիքը տնտեսել և վաճառել է ուրիշին
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում հունիսի 27-ին սկսվեց Հայկ Դավթյանի, Մամիկոն Եգանյանի եւ Արշակ Խուդավերդյանի դատավարությունը, գրում է Armlur.am-ը:
Լոռու մարզի Ահնիձոր գյուղի բնակիչ, 1991թ ծնված Հ. Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության՝ Տավուշի մարզում տեղակայված զորամասերից մեկի դասակի հրամանատար, 2019թ. հունվարի 11-ից մինչեւ հունվարի 24-ն ընդգրկված լինելով զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում` որպես դիրքի ավագ, վատնելու դիտավորությամբ նույն ժամանակահատվածում թույլատրել է այդ մարտական դիրքի անձնակազմին նախատեսվածից քիչ վառելու եղանակով տնտեսել ծառայողական օգտագործման նպատակով իրենց հատկացված 120 լիտր դիզելային վառելիքը:
Տավուշի մարզի Լուսաձոր գյուղի բնակիչ, 1991թ. ծնված Մամիկոն Եգանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով նշված զորամասի պայմանագրային զինծառայող, 2019թ. հունվարի 11-ից մինչեւ հունվարի 24-ն ընդգրկված լինելով զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում` որպես սանհրահանգիչ, օժանդակել է նույն ժամանակահատվածում դիրքի ավագ Հայկ Դավթյանի թույլտվությամբ մարտական դիրքի անձնակազմի կողմից ծառայողական օգտագործման նպատակով իրենց հատկացված 140 լիտր դիզելային վառելիքից նախատեսվածից քիչ վառելու եղանակով տնտեսված 120 լիտր վառելիքը 2019թ. հունվարի 23-ին տեղափոխել մարտական դիրքի հարակից տարածք եւ տվել Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի բնակիչ Արշակ Խուդավերդյանին:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ. հունվարի 23-ին` ժամը 19:00-ի սահմաններում, շուկայականից ակնհայտ էժան` 30 հազար դրամ գումար հետագայում վճարելու պայմանով ձեռք է բերել ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված 120 լիտր դիզվառելիք: Հ. Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով» ), Մ. Եգանյանին մեղադրանք է առաջադրվել 38-179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Յուրացնելու կամ վատնելու հանցակցությունը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով»), Ա. Խուդավերդյանին` 216 հոդվածի 1-ին մասով («Ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելը կամ իրացնելը, եթե դա նախապես խոստացված չի եղել»):
Սույն քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է Լոռու կայազորի զինվորական դատախազությունը:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգոն
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ մոտ մեկ ժամ առաջ Կենտրոնական (Կիլիկիա) ավտոկայանից բերման է ենթարկվել քրեական հե...
«Ժամանակ». Նոր փոփոխություն վարորդական իրավունք ստանալիս
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է փոփոխություններ կատարել «ճանապարհային երթեւեկության անվտանգ...
Ադրբեջանից Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանն ամբողջական բուժզննում է անցել
Ադրբեջանից Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանն անցել է ամբողջական բժշկական զննում, ֆիզիկական վիճակը գնահատվել է բավար...
«Ծիրանի» ռեստորանում հայտնաբերվել են խախտումներ. ՍԱՏՄ
2019թ. hունիսի 11-ի երեկոյան, «Ծիրանի» ռեստորանում արձանագրված թունավորման դեպքից միայն 3 օր անց, ստանալով թունավորման վ...