Շենքերի պատերին արդեն ոչ թե հուշատախտակներ են, այլ թոխմախի տապանաքարեր. Կամո Արեյան
Երևան քաղաքի ավագանին որոշում ընդունեց ՀՀ վաստակավոր երկրաբան, դոկտոր, պրոֆեսոր Սողոմոն Բալյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Հանրապետության փողոց հ. 69 հասցեում փակցնել:
Ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը նշեց, որ դեռ «Ելք» խմբակցության ժամանակ է եղել առաջարկը:
Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը կարևորեց այս հարցի բարձրացումը և նշեց, որ այն, ինչ ունենք այսօր, խարսխված է կառավարության կարգի հետ: «Մեր խնդիրն այլ է, մենք չունենք համաքաղաքային կանոն, որով պետք է հուշատախտակները տեղադրվեն: Մայրաքաղաքի շենքերի պատերին արդեն ոչ թե հուշատախտակներ են, այլ թոխմախի տապանաքարեր, դա նորություն չէ»,-ասաց:
Նա և նշեց, որ շենքեր կան, որտեղ այլևս տեղ չկա որևէ նոր հուշատախտակի համար:
Կամո Արեյանը նաև կարծիք հայտնեց, որ ժամանակն է հասունացել, որ հուշատախտակների համար միասնական մեկ էսքիզային տարբերակ գործի ամբողջ քաղաքում, միաժամանակ նա շնորհակալություն հայտնեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին հարցը դեպի կարգավորում տանելու համար: Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ ավելացրեց, որ կարծում է՝ մինչև սեպտեմբեր ստանդարտներ ընդունվեն:
Նմանատիպ հոդվածներ
«Ժամանակ». Նոր փոփոխություն վարորդական իրավունք ստանալիս
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է փոփոխություններ կատարել «ճանապարհային երթեւեկության անվտանգ...
Զինծառայող է զոհվել
Ցավալի լուր. Մահացել է ժամկետային զինծառայող Հայկ Սուրենի Ալավերդյանը: Հանգամանքները պարզվում են: Այս մասին գրում է ՀՀ Պ...
«Ծիրանի» ռեստորանում հայտնաբերվել են խախտումներ. ՍԱՏՄ
2019թ. hունիսի 11-ի երեկոյան, «Ծիրանի» ռեստորանում արձանագրված թունավորման դեպքից միայն 3 օր անց, ստանալով թունավորման վ...
Զինծառայողը դեմքի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք. ՔԿ
2019թ. հունիսի 26-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Սուրենի Ալավերդյանն...