Սա բարդ դեպք է բազմաթիվ զոհերով, բացի մահացածից. Սերժ Թանկյանը՝ Խաչատուրյան քույրերի գործի մասին
System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է օրեր առաջ Ռուսաստանի Քննչական կոմիտեի՝ Խաչատուրյան քույրերին իրենց հոր սպանության գործով վերջնական մեղադրանք առաջադրելու որոշմանը:
«Այս շատ ողբերգական գործը ռուսական դատարաններում էլ ավելի է բացահայտում այդ համակարգի ձախողումը ընտանեկան բռնության զոհերի նկատմամբ:
Սա բարդ դեպք է բազմաթիվ զոհերով, բացի մահացածից: Սա վառ օրինակ է, թե ինչպես երեխաների և կանանց նկատմամբ բռնությունը երկար տարիներ առանց արդարադատության եւ դատական հետապնդման կարող է հանգեցնել դաժան վրեժխնդիր հարձակման: Դատարանները պետք է ներողամիտ լինեն այդ աղջիկների հանդեպ՝ հաշվի առնելով համակարգի ծախողումը»,-գրել է Թանկյանը:
Հիշեցնենք, որ երեք քույրեր՝ Քրիստինան, Անգելինան եւ Մարիան, սպանել են իրենց հորը 2018 թվականի ամռանը: Աղջիկները պնդում են, որ հայրը դաժան վերաբերմունք էր ցուցաբերում եւ բռնություն գործադրում նրանք նկատմամբ: Քույրերի պնդմամբ՝ Միխայիլը պահում էր նրանց որպես անձնական ստրկուհիներ: Հետմահու հոգեբուժական փորձաքննությունը ցույց էր տվել ընտանիքի հոր մոտ հոգեկան խանգարումներ:
ՌԴ Քննչական կոմիտեն վերջնական մեղադրանք է առաջադրել Անջելինա, Քրիստինա և Մարիա Խաչատուրյաններին 2018թ. հունիսին իրենց հոր` Միխայիլ Խաչատուրյանի սպանության գործով:
Նմանատիպ հոդվածներ
Սահմռկեցուցիչ դեպք Լոռու մարզում. քիչ առաջ 30-ամյա մայրը խեղդամահ է արել 7-ամյա աղջնակին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ դաժան ու սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:00-ի սահմա...
Ողբերգական դեպք. աշխատանքներ կատարելիս՝ հողն ու քարերը լցվել են 17-ամյա տղայի վրա
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Ժամը 16:20-ի սահմաններում Գե...
Արցախում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունի հետևանքով տուժած կա
Այսօր` ժամը 12:48-ին, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն Հադ...
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...