Մորս մոտ եմ ուղարկում երեխին. մանրամասներ սահմռկեցուցիչ դեպքից
Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում հունիսի 21-ին իր 7-ամյա դստերը խեղդամահ արած 30-ամյա կինը Հարթագյուղի բնակիչ չի եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Հարթագյուղի համայնքապետ Անդրանիկ Հարությունյանը, ով մանրամասներ ներկայացրեց նախօրեին գյուղում տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքից:
«Այդ կինը Հարթագյուղի բնակիչ չի եղել,մեր գյուղում չի ապրել, երեւի դրա համար էր եկել գյուղ, քանի որ ինքը մեր գյուղու չի էլ ապրել, ընդհանրապես կապ չի ունեցել գյուղի հետ: Էդ տունը իր հանգուցյալ մոր գնած տունն էր ու երեւի շուրջ 8 տարի իրենք էդ տունը չէին գալիս, երեւի մի անգամ անցած տարի է եկել էդ աղջիկը: Երեկ էլ երեւի ժամը երկուսին երկուսն անց կես եկել է էդ աղջիկը, էդ դեպքը պատահել ա, ու իրիկունը երեւի 6-անց էր հարեւանները ինձ զանգահարեցին, ես էլ գնացի, էնտեղ արդեն եկել էին երկրորդ ամուսինն ու նրա մայրը»,- պատմել է գյուղապետը:
Անդրանիկ Հարությունյանը պատմեց, որ իր գնալու պահին կինն անշարժ ընկած է եղել բազմոցին, կողքին էլ հանգուցյալ մոր նկարն է եղել, ընդհանրապես ոչ մի հարցի չի պատասխանել:
«Ինքը ընդհանրապես չէր խոսում, ոչ մի հացի չէր պատասխանում, փալասի նման ընկած էր բազմոցին, մոր նկարը կողքն էր, բայց հարեւանները պատմեցին, որ սկզբից մոր նկարը գիրկն է եղել ու ընդամենը մի բան է ասել, որ մորս մոտ եմ ուղարկում երեխին: Ու երեխայի անունն էլ մոր անունն է կրել` Կարինե»,- լրատվականին ասել է գյուղապետը:
Մանրամասն՝ սկզբաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք. աշխատանքներ կատարելիս՝ հողն ու քարերը լցվել են 17-ամյա տղայի վրա
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Ժամը 16:20-ի սահմաններում Գե...
Սահմռկեցուցիչ դեպք Լոռու մարզում. քիչ առաջ 30-ամյա մայրը խեղդամահ է արել 7-ամյա աղջնակին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ դաժան ու սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:00-ի սահմա...
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
Դպրոցի բակում կնոջ պարանոցից պոկել են շղթան եւ փախել
Հունիսի 24-ին, ժամը 19.55-ին, ոստիկանություն է զանգահարել 34-ամյա մի կին եւ հայտնել, որ մայրաքաղաքի Մարգարյան փողոցում գ...