Հայաստանն առաջին մեդալը նվաճեց Եվրոպական խաղերում
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է Եվրոպական երկրորդ խաղերը:
Այսօր պայքարի են դուրս եկել սամբիստները:
82 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Դավիթ Գրիգորյանը: Մեր մարզիկը պայքարը սկսեց 1/4 եզրափակչից, որտեղ 3-1 հաշվով հաղթեց իտալացի Միշելի Ալսիոյին։ Կիսաեզրափակիչ փուլում Գրիգորյանի մրցակիցը վրացի Բեսարիոն Բետլուվան էր, որին մեր մարզիկը հաղթեց 1-0 հաշվով և ոսկե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ։
Եզրափակչում Գրիգորյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Պերեպելյուկի հետ:
Ցավոք, մեր մարզիկը եզրափակչում պարտություն կրեց։ Պերեպելյուկը առավելության հասավ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ 7-0 հաշվով։
Դավիթ Գրիգորյանը 82 կգ քաշային կարգում արծաթե մեդալ նվաճեց։ Հավելենք, որ սա մեր պատվիրակության առաջին մեդալն է Եվրոպական խաղերում։
Նմանատիպ հոդվածներ
Այսօր ամուսնանում է Հենրիխ Մխիթարյանը
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն, ըստ լուրերի, այսօր կամուսնանա: 30-ամյա...
Թալանել են Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին և կիսապաշտպան Իսկոյին
Իսպանիայում թալանել են Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի և կիսապաշտպան Իսկոյի տները: Ինչպես...
Սա արդեն լուրջ է․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանի հավաքականի վերջին երկու խաղե...
Հայ ըմբիշը հաղթեց թուրք մրցակցին՝ 10։0
Իտալիայում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում երկրորդ տարին անընդմեջ Բուլղարիայի համ...