ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրաստանում մոտ 40 մարդ հոսպիտալացվել է
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ցույցի հետևանքով տուժածներին տեղափոխել են Թբիլիսիի տարբեր հիվանդանոցներ, գրում է Ալիք Մեդիա-ն:
«Ալիք մեդիայի» նկարահանող խումբը գտնվում է Ինգորոկվայի հիվանդանոցում, որտեղ ըստ աշխատակազմի՝ 40 ցուցարար է բուժում ստանում:
«Նրանք հիմնականում վնասվածքներ են ստացել ռետինե փամփուշտներից, իրար վրա նետած պլաստիկ շշերից, ինչպես նաև դանակի հարվածներից, որոնք ցուցարարներն էին կիրառում», — «Ալիք մեդիային» ասում է տուժածներից մեկի քույրը:
Քաղաքացիական ակտիվիստ Ռեզի Քարցիլաձեի հայրն է հիվանդանոցում: Նա կրծքավանդակի հատվածում ռետինե փամփուշտից ստացված վերք ունի:
«Այստեղ է հայրս: Ասացին, որ առավոտյան դուրս կգրեն, քանի որ վերքը պետք է մշակվի, թեև վտանգավոր ոչինչ չկա», — ասում է Ռեզին:
Հավելենք՝ Ռուսթավելիի պողոտայում, որտեղ բողոքի ցույց էր տեղի ունենում, մի քանի մարդ է բերման ենթարկվել, ոստիկանությունը երկրորդ անգամ կիրառել է ուժ, որից հետո քաղաքացիները հեռանում են տարածքից:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանկական հակատուբերկուլյոզային դիսպանսերում բուժվելու փոխարեն ընտանիքներով հանգստացել են
ՀՀ առողջապահության նախարարությունը նախորդ տարի բուժհիմնարկների միջև կատարել է բյուջեի վերաբաշխում: Մայրաքաղաքի որո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրպակների ապամոնտաժում Հր․ Քոչար փողոցում
Այսօր ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվել Երևանի Հր․ Քոչար փողոցում։ AuroraNews.am-ին ականատեսները հայտնեցին, որ ապա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բողոքի ակցիա. Ողջաբերդցիները պահանջում են լուծել սողանքների հարցը
Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքի բնակիչներն այսօր հավաքվել են և սպասում են մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին: Վտանգավոր գոտում...
Անձնագրային և վիզաների վարչությունում քաղաքացուց գումար պահանջե՞լ են, թե՞ ոչ. պարզաբանում
Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում է ներկայացրել համացանցո...