Արմավիրի մարզում շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է. կա 4 վիրավոր
Այսօր՝ հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում 66-ամյա Ռաֆիկ Հովհաննիսյանը իր վարած «Ջինբեյ» մակնիշի 586 AN 61 համարանիշի ավտոմեքենայով Փշատավան-Ջանֆիդա ավտոճանապարհի գյուղամիջյան հատվածի 3-րդ կմ –ում, դեռևս անհայտ պայմաններում, կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռ. Հովհաննիսյանը, ավտոմեքենայում գտնվող Արմավիրի մարզի բնակիչներ, 17-ամյա Վ. Հ.-ն, 17-ամյա Լ. Ն.-ն և 57-ամյա Գևորգ Մնացականյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճաանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-ին վաշտի 1-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ, սակայն պարզվել է, որ վարորդը ինչ-որ անձանց հետ ավտոմեքենան փորձել է տեղափոխել այլ վայր: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Գ. Հովհաննիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Արմավիր շտապօգնության կայանի հաշվեկշռում և մեկնում էր կանչով հասցե:
Նմանատիպ հոդվածներ
Սահմռկեցուցիչ դեպք Լոռու մարզում. քիչ առաջ 30-ամյա մայրը խեղդամահ է արել 7-ամյա աղջնակին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ դաժան ու սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:00-ի սահմա...
Ողբերգական դեպք. աշխատանքներ կատարելիս՝ հողն ու քարերը լցվել են 17-ամյա տղայի վրա
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Ժամը 16:20-ի սահմաններում Գե...
Արցախում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունի հետևանքով տուժած կա
Այսօր` ժամը 12:48-ին, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն Հադ...
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...