16-ամյա պատանին քրոջ հետ կապված հարցեր պարզելիս դանակահարել է 35-ամյա տղամարդու. նրան մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ավարտվել է անչափահասի կողմից Գորիս համայնքի 35-ամյա բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019 թվականի մայիսի 15-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Սյունիքի մարզի անչափահաս բնակիչը՝ ծնված 2003 թվականին, քրոջ հետ կապված հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու համար, կանգնեցրել է Գորիսի բնակիչ, 1986թ. ծնված տղամարդու կողմից վարած ավտոմեքենան, ապա նստել ավտոմեքենայի դիմացի ուղևորի նստատեղին և նրա հետ խոսակցություն ունենալու ընթացքում իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող գործիքով դիտավորությամբ երկու անգամ հարվածել վերջինիս՝ պատճառելով ձախ նախաբազկի վերին երրորդականի առաջադրսային մակերեսի կտրած-ծակած վերքի, կրծքավանդակի առաջային պատի կտրած-ծակած՝ որովայնի խոռոչ թափանցող և իր ընթացքով աջ ստոծանու և լյարդի աջ բլթի վնասումով, կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Սյունիքի մարզի՝ 2003թ. ծնված բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է հսկողության հանձնելը:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Նմանատիպ հոդվածներ
Սահմռկեցուցիչ դեպք Լոռու մարզում. քիչ առաջ 30-ամյա մայրը խեղդամահ է արել 7-ամյա աղջնակին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ դաժան ու սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:00-ի սահմա...
Ողբերգական դեպք. աշխատանքներ կատարելիս՝ հողն ու քարերը լցվել են 17-ամյա տղայի վրա
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Ժամը 16:20-ի սահմաններում Գե...
Արցախում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունի հետևանքով տուժած կա
Այսօր` ժամը 12:48-ին, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն Հադ...
Ուկրաինայում ադրբեջանցիները հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից
Խարկովի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիայի առաջին կուրսի ուսանող Արթուր Մարտիրոսյանը ուսանողական հանրակացարանում տ...