ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավիճակը Վրաստանից. Ալեն Սիմոնյան
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան տեսաուղերձի միջոցով ներկայացրել է Վրաստանում տիրող իրավիճակը:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գերագույն ասամբլեայի 26-րդ նստաշրջանի ժամանակ, որը վարում էր ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, նիստերի դահլիճ են ներխուժել «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամները պլակատներով և վանկարկումներով՝ պահանջելով, որ Գավրիլովը խոսնակի տեղից չվարի նիստը։ Նրանք հայտարարել են, որ «Ռուսաստանն օկուպանտ է և ռուս պատգամավորների ներկայությունը դահլիճում անարգանք է Վրաստանի և Ուկրաինայի նկատմամբ»։
Նշենք, որ վերոնշյալ նիստին ներկա են եղել նաև հայ պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Իվետա Տոնոյանը, Արփի Դավոյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, ովքեր լքել են նիստերի դահլիճը: Ավելի ուշ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց, թե ինչ է կատարվել Վրաստանի խորհրդրանում՝ նշելով, որ հեռացել են նիստերի դահլիճից ավելորդ շահարկումների առիթ չտալու համար։
«Ռուսներն էլ են դաշնակից ու եղբայրական ժողովուրդ, վրացիներն էլ են եղբայրական ժողովուրդ։ Մի խոսքով մենք երկու քարի արանքում էինք։ Լքեցինք դահլիճը, միջոցառումն էլ հետաձգվեց։ Ցավալի է, որ նման բաներ են լինում»,- նշեԼ Է նա:
Մանրամասներըՙ տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանկական հակատուբերկուլյոզային դիսպանսերում բուժվելու փոխարեն ընտանիքներով հանգստացել են
ՀՀ առողջապահության նախարարությունը նախորդ տարի բուժհիմնարկների միջև կատարել է բյուջեի վերաբաշխում: Մայրաքաղաքի որո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրպակների ապամոնտաժում Հր․ Քոչար փողոցում
Այսօր ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվել Երևանի Հր․ Քոչար փողոցում։ AuroraNews.am-ին ականատեսները հայտնեցին, որ ապա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բողոքի ակցիա. Ողջաբերդցիները պահանջում են լուծել սողանքների հարցը
Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքի բնակիչներն այսօր հավաքվել են և սպասում են մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին: Վտանգավոր գոտում...
Անձնագրային և վիզաների վարչությունում քաղաքացուց գումար պահանջե՞լ են, թե՞ ոչ. պարզաբանում
Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում է ներկայացրել համացանցո...