Մետաղական աղբով լի բեռնատարներ` Կառավարության դիմաց. Բողոքի ակցիա
Մետաղական աղբի վերամշակումով զբաղվող քաղաքացիները մետաղական աղբով բարձած մեքենաները այսօր՝ հունիսի 20-ին, կայանել են կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով թույլ տալ իրենց գործունեությունը շարունակել, գրում է News.am-ը։
Բողոքի մասնակիցների խոսքով՝ իրենք մեկ տարի է, ինչ զբաղվում են այս գործով եւ մեծ գումարներ են ներդրել, իսկ այսօր իրենց արգելում են աշխատել։
«Մենք վարկ ենք վերցրել, որպեսզի այս գործը անենք։ Ամբողջ Հայաստանի տարածքից հավաքում ենք մետաղական ոչ ծանր թափոններ՝ մշակում ենք եւ արտահանում։ Մենք աղբից գումար ենք ստեղծում, բայց այսօր մեզ արգելում են»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նրանց խոսքով եկել են, որպեսզի անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացնեն իրենց պահանջը. «Վարչապետն ասում էր՝ մինչեւ այս աղբը չվերանա փողոցներից հեղափոխությունն ավարտված չէ, այնինչ այսօր մեզ խոչնդոտում են»,- ասաց ակցիայի մասնակիցը։
Նշենք, որ կառավարության շենքի դիմաց կայանված են 8 բեռնատարներ՝ բարձված մետաղյա ջարդոններով։ Ակցիայի մասնկիցներից մեկն առաջարկեց մեքենաներով շարժվել դեպի ՊԵԿ-ի շենք, քանի որ նրանք են այդ առաջարկով հանդես եկել:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ինչպես դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին ոստիկանության զորքերում
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է ՀՀ ոստիկանության զորքերում, որտեղ նշվում է ՈԶ-ի 27-ամյակը: Միջոցառմանը ներկա...
Հյուսիսային պողոտայով զբոսնելիս մոտեցավ ինձ. Աննա Հակոբյան
Այսօր Երեւանում զբոսնելիս ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին է մոտեցել Ռիմա անունով մի կին եւ հայտնել, որ երկրում տեղի ո...
Արցախում ավտովթարի հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել
Հունիսի 18-ին՝ ժամը 07:40-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել ՊԲ հյուսիսային ուղղությամբ տ...
Միաձայն ընդունվեց հեռուստատեսությամբ և ռադիոյով վիճակախաղերի գովազդը սահմանափակելու մասին օրենքի նախագիծը
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հեռուստատեսությամբ և ռադիոյով հեռարձակվող վիճակախաղերի գով...