Գյումրիում որդին դանակահարել է մորը
Գյումրիում որդին դանակի ավելի քան 10 հարվածով սպանել է մորը, այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:
Հունիսի 19-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել է, որ Գյումրիի Ղուկասյան փողոցի 12-րդ շենքերից մեկում որդին դանակահարել է մորը:
Դեպքի վայր են մեկնել ոստիկանները, կատարվում է քննություն:
Տարբեր տեղեկությունների համաձայն՝ իրավապահները երկար ժամանակ փնտրել են սպանվածի 50-ամյա որդուն,հայտնաբերել և բերման են ենթարկել միայն լուսադեմին:
Կինն ապրել է դստեր և որդու հետ: Սպանության օրը դուստրը տանը չի եղել: Հենց նա էլ տուն վերադառնալուց հետո հայտնաբերել է մոր դին:
Նմանատիպ հոդվածներ
Արցախում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունի հետևանքով տուժած կա
Այսօր` ժամը 12:48-ին, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն Հադ...
Սահմռկեցուցիչ դեպք Լոռու մարզում. քիչ առաջ 30-ամյա մայրը խեղդամահ է արել 7-ամյա աղջնակին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ դաժան ու սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:00-ի սահմա...
Ուկրաինայում ադրբեջանցիները հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից
Խարկովի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիայի առաջին կուրսի ուսանող Արթուր Մարտիրոսյանը ուսանողական հանրակացարանում տ...
Ինչ է տեղի ունեցել Ասկերանի զորամասերից մեկում. պարզաբանում է Արցախի ՊԲ-ն
Հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամաս...